Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսաստանում աղքատության մակարդակը ավելի բարձր է, քան պաշտոնապես հայտարարվում է

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:21 , 17 Դեկտեմբեր 2016

Ռուսաստանում աղքատության մակարդակը պաշտոնական տվյալներից անհամեմատ բարձր է, որը հաշվարկվում է վիճակագրական տվյալների հիման վրա, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը: «Եթե վիճակագրական գնահատականի համաձայն՝ աղքատությունը ավելանում է (աղքատության մակարդակ) և կազմում է 15%, ապա մարդկանց ինքնազգացողությունն անհամեմատ վատ է»,- հայտարարել է Օլգա Գոլոդեցը:

Նրա կարծիքով՝ նման իրավիճակ է ստեղծվել այն բանի հետևանքով, որ իրական աշխատավարձերն ու եկամուտները տնտեսության ստվերային ոլորտի հետևանքով տարբերվում են միջին եկամուտից, որի հիման վրա հաշվարկվում է կենսաթոշակը: «Եթե մենք ասում ենք մարդուն, որ նա աղքատ չէ, իսկ նա աղքատ է, դա շատ ծանր իրավիճակ է»,- Գոլոդեցի խոսքերը մեջբերել է Interfax-ը:

2016թ. դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում պարենային զամբյուղի (օրգանիզմի նորմալ գործունեության համար անհրաժեշտ սննդամթերքի նվազագույն տեսականին ու չափը) բնակչության 1 շնչի հաշվով սահմանվել է 9889 ռուբլի  (մոտավորապես 155 դոլար): «Ռոսստատի» տվյալներով՝ 2016թ. հունվար-սեպտեմբերին ռուսաստանցիների թիվը, որոնց եկամուտը ցածր է պարենային գծից, չի փոխվել անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել է 20.3 մլն մարդ: Աղքատության մակարդակը 9 ամսում նվազել է մինչև 13.9%, այն դեպքում, երբ անցած տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ ցուցանիշը կազմել է 14.1%: Աղքատների թիվը Ռուսաստանում կտրուկ ավելացել է 2015թ.: Այդ ժամանակ այդ ցուցանիշը միանգամից ավելացավ 3.1 մլն մարդով՝ մինչև 19.2 մլն մարդ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց ԷլեկտրաԷներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից վնասը կարող Է հասնել 290 մլրդ դոլարի. ABC

«Մեր գնահատումներով՝ «Իրմա» փոթորկից վնասը կկազմի շուրջ 100 միլիարդ դոլար, եւ դա ամենամեծ վնասներից մեկն է, որը երբեւԷ պատճառել են փոթորիկները

Ադրբեջանական լոնդրոմատ. Բացահայտվել է փողերի լվացման և եվրոպացի չինովնիկների կաշառման 3 մլրդ դոլարանոց սխեման

Ադրբեջանի կառավարող էլիտան 2.9 մլրդ դոլարի գաղտնի սխեմա է գործի դրել՝ եվրոպացի պաշտոնյաներին կաշառելու, շքեղ առարկաներ գնելու և փող լվալու համար։