Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսաստանյան շուկայում հայկական ապրանքները շարունակվում են պահանջված մնալ

Վերադարձ լուրերի բաժին

00:45 , 13 Դեկտեմբեր 2019

Ռուսաստանյան շուկայում հայկական ապրանքները շարունակվում են պահանջված մնալ: Այդ մասին նշեց Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն: Նա ասաց, որ վերջին շրջանում նկատվում է հայկական արտադրության կոշկեղենի և տեքստիլ ապրանքների շրջանառության ավելացում:

«Խորհրդային տարիներից դեռ մարդկանց հիշողություններում պահպանվել է այն, որ հայկական արտադրության կոշիկներն ու տեքստիլը բարձր որակ ունեին, հետևաբար շատերը նախընտրությունը տալիս են հայկական ապրանքներին: Դրանից բացի, ռուսական շուկայում պահանջարկ ունի հայկական արտադրության գյուղմթերքը՝ թարմ և վերամշակված տեսքով»,-ասաց Անդրեյ Բաբկոն:

ՌԴ առևտրային ներկայացուցչի խոսքով, շատ կարևոր է ճանապարհային ենթակառուցվածքների բարելավումը: Խնդիր է, երբ ձմռանը Լարսում խցանումներ են, որի հետևանքով բեռնատարները օրերով մնում են ճանապարհին: Խնդրի լուծման, այլընտրանքի դեպքում ապրանքների արտահանման ուղղությամբ անպայման ակտիվացում կլինի:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԱՀ և հիփոթեկային տոկոսների վերադարձը եղել է ավելի քան 171 միլիարդ դրամ

Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019 թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը:

2019-2020 թթ. հունվար-մայիսին լոլիկի արտահանումը աճել է, վարունգինը ՝ կրճատվել

2020թ.-ի գյուղատնտեսությունը և ձկնաբուծությունը ներկայացնող հիմնական ապրանքային խմբերի արտահանման ծավալի փոփոխությունը գերազանցապես պայմանավորված է լինելու դեպի ՌԴ արտահանման ծավալների փոփոխությամբ:

Հայաստանի բնակչությունը 2022 թ. կհասնի 3,04 մլնի

Նման գնահատական է հրապարակել The Lancet բժշկական պարբերականը: