Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսաստանի տնտեսությունը 2020 թ.-ին 4,5% անկում կգրանցի

Վերադարձ լուրերի բաժին

11:07 , 14 Մայիս 2020

Ռուսաստանի ՀՆԱ-ի անկումը 2020 թ.-ին կազմելու է 4,5%՝ տնտեսությանը հասցված «կրկնակի հարվածի պատճառով»։ Առաջին հարվածը՝ կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունն էր, ապա ՕՊԵԿ+-ի շրջանակներում կնքված գործարքի դադարեցումը, ինչը նպաստեց նավթի գների անկման արագացմանը: Այդ մասին, ըստ b4b.am-ի, նշված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) զեկույցում։

2019 թ. նոյեմբերին ՎԶԵԲ-ի կանխատեսման համաձայն՝ Ռուսաստանի տնտեսությունը 2020 թ. գրանցելու էր 1,7% աճ, սակայն հին կանխատեսումները վատթարացել են 6.2 տոկոսային կետով։ Իսկ 2021-ին, ըստ ՎԶԵԲ փորձագետների, կանխատեսվում է 4% տնտեսական աճ։

Զեկույցում նշված է, որ 2020 թվականի հունվարին ՌԴ պետական կառավարման համակարգում արված փոփոխությունները դրական ազդակ էին, որ վերջին տարիներին կոշտ քաղաքականությունը կմեղմվի։ «Խնդիրն այն է, թե ինչ կլինի այդ քաղաքականության հետ «կրկնակի հարվածից» հետո, մասնավորապես՝ կորոնավիրուսի համաճարակը, ինչը հանգեցրեց համաշխարհային պահանջարկի կրճատմանը, և ՕՊԵԿ+ համաձայնագրի ձախողումը, որն ուղղված էր նավթի արդյունահանման ծավալների կրճատմանը։ Այս երկու գործոնները միասին հանգեցրին նավթի գների զգալի անկմանը և տնտեսական ակտիվության զգալի դանդաղեցման»,-նշված է ՎԶԵԲ-ի զեկույցում։

Առաջացած տնտեսական խնդիրները և դրանց հետևանքները EconoMood-ը ներկայացրել է գծապատկերի տեսքով

b4b.am_economood_ebrd_russia 2
«Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին ՌԴ տնտեսությունում նկատվում է որոշակի դիվերսիֆիկացում, միևնույնն է, Ռուսաստանի տնտեսությունը շարունակում է կախվածություն ունենալ նավթի գներից՝ բյուջեի եկամտային մասը ձևավորելիս։ Այսպիսով նավթի գների անկումը զգալի ազդեցություն ունի ՌԴ տնտեսության վրա»,- գրված է զեկույցում։

Բանկի պնդմամբ՝ ՌԴ պահուստային ֆոնդում առկա գումարները կարող են մի քանի տարի շարունակ փակել բյուջեի դեֆիցիտը, ինչպես նաև միջազգային պահուստներում առկա 570 մլրդ դոլարը բավարար է, որ ամբողջությամբ փակվեն պետության արտաքին պարտքերը։ Սակայն, զեկույցում նաև շեշտը դրվում է այն հանգամանքի վրա, որ ֆինանսական անվտանգություն ապահովող այդ միջոցները հավաքագրվել են շատ դժվարությամբ և հետևաբար նաև խնամքով կպաշտպանվեն։

Զեկույցում նաև նշված է, որ կանխատեսումները ՌԴ տնտեսական աճի վերաբերյալ կարող են փոփոխվել և՛ դրական, և՛ բացասական առումով՝ կախված նավթի գներից և սոցիալական հեռավորության պահպանման հետ կապված սահմանափակումների շարունակականությունից։

ՌԴ-ն ՎԶԵԲ-ի անդամ է հանդիսանում սկսած 1992 թվականից, սակայն 2014 թվականին ԵՄ-ի և ԱՄՆ-ի սանկցաներից հետո ՎԶԵԲ-ը դադարեց ներդրումներ անել ռուսական նախագծերում։ ՌԴ ԿԲ-ի կարծիքով՝ ՎԶԵԲ-ի պորտֆելը Ռուսաստանում կարող է 2-3 տարուց հավասարվել 0-ի, եթե բանկի քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ չփոխվի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Միջազգային տուրիզմն ունենալու է մոտ 80% անկում

Նման կանխատեսում է արել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO):

ԵԱՏՄ-ում ստեղծվում են ԱԱՀ գանձման հավասար պայմաններ

Եթե ԱՏԳ ներկրված ապրանքը վաճառվի 180 օրացուցային օրվա ընթացքում, ապա ԱԱՀ-ն ընդհանրապես չի վճարվելու: