Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսաստանի պետական ընկերությունները կհրաժարվեն արտասահմանյան սոֆթից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

09:49 , 17 Դեկտեմբեր 2018

ՌԴ պետական ընկերությունները մի քանի ամիսների ընթացքում պետք է մշակեն հստակ պլան՝ մինչև 2021 թվականը ծրագրային ապահովման ոլորտում ներմուծման փոխարինում իրականացնելու համար։ Այս մասին գրում է РБК-ն՝  հիշեցնելով, որ կառավարությունը դեռ 2015 թվականից պահանջում է անցնել հայրենական արտադրության ծրագրային ապահովման։

ՌԴ վարչապետի առաջին տեղական, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հանձնարարական է ստորագրել, որի համաձայն՝  Ռուսաստանի պետական ընկերությունները պետք է անցնեն ռուսաստանյան արտադրության ծրագրային ապահովման։ Հանձնարարականի ստորագրման փաստը հաստատել է առաջին փոխվարչապետի ներկայացուցիչ Անդրեյ Լավրովը։

Դեռևս 2015 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել էր անցնել հայրենական սոֆթի, իսկ նույն տարվա նոյեմբերին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը որոշում ստորագրեց՝ պետական ընկերություններին արգելելով  ձեռք բերել արտասահմանյան ծրագրային ապահովում, եթե դրա անալոգները Ռուսաստանում կան։ 2016-ի հուլիսին համապատասխան հանձնարարական է ստորագրել Իգոր Ռուվալովը։

Սիլուանովի ստորագրած նոր հանձնարարականի համաձայն՝ պետական ընկերությունները այն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պետք է տնօրենների խորհրդի նիստ հրավիրեն, որի ընթացքում պետական ընկերությունների ներկայացուցիչները պետք է հավանություն տան այս հանձնարարականին։ Դրանից հետո 2 ամսվա ընթացքում նրանք պետք է հաստատեն ռուսաստանյան սոֆթին անցնելու պլանը. մինչև 2021 թվականը տեղական սոֆթի կշիռը պետք է գերազանցի 50%-ը։ Նման պահանջ դրվելու է նաև ռուսաստանյան պետական ընկերությունների դուստր ընկերությունների առաջ։

Ինչ էին «գովազդում» ԽՍՀՄ-ում (լուսանկարներ)

Հեռուստատեսությամբ գովազդային հոլովակներ չէին պտտվում, սակայն գովազդային բնույթի տեքստեր և կոչեր կարելի էր հանդիպել ամեն քայլափոխի, հատկապես՝ շենքերի տանիքներին

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Թվային մարքեթինգի 7 սխալներ, որոնցից կարելի է և պետք է խուսափել

Ի՞նչ անել, որ ֆեյսբուքյան գրառումները հնարավորինս շատ մարդ տեսնի: Գրառումը boost անե՞լ, թե՞ հույս դնել օրգանական հասանելիության վրա: Ինչպե՞ս սեգմենտների բաժանել լսարանը: