Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսաստանի ՀՆԱ-ի անկումը 2020 թ. ավարտին տարեկան կտրվածքով լինելու է 5 տոկոս

Վերադարձ լուրերի բաժին

13:39 , 14 Ապրիլ 2020

Ռուսաստանում 2020 թ. առաջին եռամսյակում ոչ բանկային ոլորտի օտարերկրյա ներդրումները կազմել են ընդամենը 0.2 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 50 անգամ ավելի պակաս ցուցանիշ է։ Այս մասին փաստում են Ռուսաստանի կենտրոնական բանկի տվյալները։

Միևնույն ժամանակ, «Ֆինմարկետ»-ի տվյալներով օտարերկրյա ընկերությունների մեջ Ռուսաստանից արվող ուղիղ ներդորումներն աճել են 5 մլրդ դոլարով։

Տնտեսական ցուցանիշների անկում նկատվել է բոլոր ոլորտներում, մասնավորապես, համախառն արտահանումը նվազել է 14%-ով, իսկ պարենի արտահանումը՝ շուրջ ¼-ով։

Մասնագետներն առանձնացում են տնտեսական ցուցանիշների վատթարացման 2 պատճառ`️նավթի գների անկում, ️կորոնավիրուսի ֆոնին՝ տնտեսական ակտիվության նվազում։ ՌԴ վերահսկիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը կանխատեսել է, որ Ռուսաստանի ՀՆԱ-ի անկումը 2020 թ. ավարտին տարեկան կտրվածքով լինելու է 5 տոկոս:

EconoMood

Խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. փոխվարչապետ

Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք: