Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսաստանի ամենահարուստ կանայք. Forbes

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

17:43 , 26 Օգոստոս 2016

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց 2016 թվականի վարկանիշային ցանկը։

Արդեն 4-րդ տարին անընդմեջ Ռուսաստանի ամենահարուստ կին է ճանաչվում Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը՝ Inteco Management-ի խոհրդի նախագահ Ելենա Բատուրինան։ Նրա կարողությունը տարվա կտրվածքով աճել է 100 մլն դոլարով և այժմ կազմում է 1.1 մլրդ դոլար։

Ցանկի երկրորդ տեղում է հայտնվել Ելենա Ռիբոլովլևան՝ 600 մլն դոլարով։ Ընդ որում, հայտնվել է՝ ամուսնալուծության շնորհիվ։ Ռիբոլովլևայի նախկին ամուսինը Դմիտրի Ռիբոլովլևն է, ով Forbes-ի ցանկում 12-րդ տեղում է՝ 7.7 մլրդ դոլար կարողությամբ։ Ապահարզանի շնորհիվ  Ելենա Ռիբոլովլևաի կարողությունը միանգամից դարձավ մի քանի հարյուր միլիոն դոլար։

Երրորդ տեղում Wildberries ինտերնետ-խանութի գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկն է։ Նրա կարողությունը 375 մլն դոլարից հասել է 500 մլն-ի, ինչի շնորհիվ Բակալչուկը 5-րդ հորիզոնականից բարձրացել է 3-րդ հորիզոնական։

Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցանկում Forbes-ը ներառել է 25 հոգու։ Ստորև ներկայացնում ենք առաջին տասնյակը՝ կարողության չափերով և փոփոխություններով։

forbes-list

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքը՝ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիանի» մասին. Banks.am

Հայաստանում եւ Վրաստանում Միացյալ Թագավորության առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդն ասել է, որ Ամուլսարի ոսկու

Audi-ի սրամիտ պատասխանը՝ BMW-ի գովազդին (լուսանկար)

Ֆրանսիա, AUDI-ի սրահի մոտ BMW-ն այսպիսի մի բիլբորդ է տեղադրել ու գրել «Երբեք ուշ չէ փոխել ձեր կարծիքը»։

Գովազդային տեքստերում թվեր գրելու 16 կանոն

Մեծ թվերն ավելի լավ էֆեկտ են տալիս, քան փոքր թվերը։ Օրինակ՝ 1 տարի և 12 ամիս