Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների քանակը 2017թ. առաջին եռամսյակում աճել է 37%- ով

Վերադարձ լուրերի բաժին

12:32 , 04 Սեպտեմբեր 2017

Հայաստանը մտել է Ռուսաստանից արտագնա տուրայցելությունների ամենամեծ քանակով լավագույն 30 երկրների ցանկ (26-րդ տեղ). ՏուրՍտատ գործակալությունը վերլուծել է ՌԴ-ից արտագնա տուրիզմի վիճակագրությունը 2017 թվականի առաջին կիսամյակի համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏուրՍտատ-ը, Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների քանակը 2017թ. առաջին վեց ամիսներին աճել է 37%-ով և կազմել 171 հազար, իսկ արտագնա զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կամել է 17 միլիոն։

Նշենք, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցի՝ 2017 թվականի հունվար-հունիսին Հայաստանի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցներ, հյուրանոցատիպ հանգրվաններ, առողջարաններ, հանգստյան տներ և այլն) հաշվառված ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 68.4%-ով։

ՌԴ զբոսաշրջիկների կշիռը հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանգրվանած զբոսաշրջիկների թվում ամենամեծն է՝ 23.4%։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՌԵՍՈ» ապահավոգրական ընկերության հետ համատեղ ամանորյա տոներին ընդառաջ ճանապարհորդությունների բոլոր սիրահարների համար մշակել են նոր՝ «Ապահով հանգիստ» ապահովագրական պրոդուկտը

ԿԲ-ն այսօր կներկայացնի նոր սերնդի թղթադրամները (տեսանյութ)

ՀՀ Կենտրոնական բանկը այսօր պաշտոնապես կներկայացնի երրորդ սերնդի նոր թղթադրամները

ԱԺ արտահերթ ընտրությունները կթանկացնեն ֆեյսբուքյան գովազդը

«ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ֆեյսբուքյան գովազդային ծառայության պահանջարկը կտրուկ աճելու է…