Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսաստանը և Բելառուսը գազի միասնական շուկայի ստեղծման սկզբունքային մոտեցումներ կներկայացնեն ԵԱՏՄ անդամ երկրներին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:44 , 28 Ապրիլ 2017

Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն հայտարարել է, որ Ռուսաստանը և Բելառուսը մտադիր են ընթացիկ տարվա մայիսին սկզբունքային մոտեցումներ մշակել գազի միասնական շուկայի ստեղծման բազային պայմանների ձևավորման և գործառնության վերաբերյալ, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:

Սեմաշկոյի խոսքով՝ մինչև մայիսի 15-ը պետք է տվյալ թեմայով բանակցություններ ընթանան երկու երկրների էներգետիկայի նախարարների տեղակալների մակարդակով, իսկ մինչև մայիսի վերջ պլանավորված է փոխվարչապետների հանդիպում անցկացնել:

«Եթե սկզբունքները համաձայնեցվեն, ապա մենք այդ փաստաթուղթը 2019թ. սկզբին կներկայացնենք Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերներին՝ Ղազախստանին, Ղրղըզստանին և Հայաստանին, որպեսզի նրանք տեսնեն՝ արդյոք պատրաստ են նման սկզբունքների հիման վրա ձևավորել շուկա»,- հայտնել է Սեմաշկոն:

Նա հավելել է, որ եթե ԵԱՏՄ անդամ երկրները հրաժարվեն առաջարկված սխեմայից, ապա այդ դեպքում գազի շուկա կստեղծեն միայն Ռուսաստանը և Բելառուսը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սեմաշկոն հայտնել էր, որ 2018 թվականին ռուսական գազի գինը Բելառուսի համար կկազմի 129 դոլար 1000 խմ-ի դիմաց, իսկ 2019թ. ռուսական գազի գինը կկազմի 127 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց ԷլեկտրաԷներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից վնասը կարող Է հասնել 290 մլրդ դոլարի. ABC

«Մեր գնահատումներով՝ «Իրմա» փոթորկից վնասը կկազմի շուրջ 100 միլիարդ դոլար, եւ դա ամենամեծ վնասներից մեկն է, որը երբեւԷ պատճառել են փոթորիկները

Ադրբեջանական լոնդրոմատ. Բացահայտվել է փողերի լվացման և եվրոպացի չինովնիկների կաշառման 3 մլրդ դոլարանոց սխեման

Ադրբեջանի կառավարող էլիտան 2.9 մլրդ դոլարի գաղտնի սխեմա է գործի դրել՝ եվրոպացի պաշտոնյաներին կաշառելու, շքեղ առարկաներ գնելու և փող լվալու համար։