Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսաստանը միայն ողջունում է Իրանի և Հայաստանի համագործակցությունը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

23:15 , 01 Մարտ 2019

ՌԴ Պետական դումայի Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովի կարծիքով՝ Ռուսաստանը միայն ողջունում է Իրանի հետ Հայաստանի ցանկացած տիպի կապի ընդլայնում: b4b.am-ի հաղորդմամբ՝ Ջաբարովը նման տեսակետ հայտնեց Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում:

«Ես հոյակապ եմ հասկանում այն դերը, որն Իրանը 80-ականների վերջին և 90-ականների սկզբին ունեցել է Հայաստանի համար: Ռուսաստանն Իրանի հետ միանգամայն նորմալ հարաբերություններ ունի: Մենք Սիրիայի խնդրի լուծման հարցում դաշնակիցներ ենք համարվում: Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանը միայն ողջունում է այն, որ Իրանն ավելի լայն կերպով համագործակցի Հայաստանի հետ»,-ասաց Ջաբարովը:

Նա նշեց, որ այդ համագործակցության հեռանկարները հսկայական են: Ջաբարովի կարծիքով՝ Իրանի հետ կապերի ցանկացած ընդլայնում Ռուսաստանի կողմից միայն կողջունվի: Իրան պաշտոնական այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպմանը նշել էր, որ Հայաստանը պատրաստ է իրանական գազի համար տարանցիկ երկիր դառնալ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։