Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ռուսաստանը մագնիս է դառնում մեծ փողերի համար». Forbes

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

16:29 , 26 Հունվար 2017

Ամերիկյան Forbes ամսագիրը գրում է, որ Ռուսաստանն ունի օտարերկրյա պորտֆելային ներդրումների ամենամեծ ներհոսքը՝ համեմատած շուկան ձևավորող մյուս երկրների հետ։
«Ռուսաստանի նկատմամբ ատելությունը՝ որպես ներդրումների օբյեկտի, այս տարի կարող է շատ անարդյունավետ լինել, ինչպես նախկինում, երբ փոքր ու միջին կապիտալիզացիա ունեցող ռուսական ընկերությունների աճի ինդեքսը կազմում էր ավելի քան 95 տոկոս»,- գրում է ամսագիրը։

Պարբերականը նշում է, որ Ռուսաստանը դարձել է նավթի ու գազի խոշորագույն արտադրող՝ այդ ցուցանիշով առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից։
Ամսագիրը գրում է, որ ներկայումս Ռուսաստանը դարձել է ամենահայտնի զարգացող շուկան մասնավորապես շուկայական կապիտալիզացիայի օտարերկրյա կապիտալի ծավալի հոսքով։

«Brexit-ի, Թրամփի, Իտալիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում ընտրությունների փոփոխական աշխարհում մենք կարծում ենք, որ Ռուսաստանը վատ տեղ չի զբաղեցնում զարգացող շուկաների թվում»,- հայտարարել է Դենիել Սոլթերը՝ Renaissance ընկերության գլոբալ ներդրումային ռազմավարությունների բաժնի ղեկավարը։

Արևմտյան պատժամիջոցները ու ԶԼՄ-ների բացասական լուսաբանումները չեն կարողացել ներդրողներին ստիպել թիկունքով շրջվել Ռուսաստանի կողմը։
«Եթե մոռանանք քաղաքականության մասին, ակնհայտ կդառնա առաջընթացը, որը ձեռք է բերվել տնտեսական ճակատում։ Հենց դա է այս ամիս Ռուսաստանը մագնիս դարձրել փողերի համար»,- գրում է պարբերականը։

Ամսագիրը նաև ընդգծել է ինֆլյացիայի դեմ պայքարում Ռուսաստանի առաջընթացը, ինչպես նաև ռուբլու կայունացումն ու կապիտալի արտահոսքի կրճատումը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։

Հայաստանը և Դանիան կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր են ստորագրել (տեսանյութ)

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին հանդիպել է Դանիայի պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզենի հետ