Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսաստանը կարող է վաճառել «Գազպրոմը» և «Ռոսնեֆտը»

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:39 , 02 Հունիս 2017

Ռուսական «Գազպրոմ» և «Ռոսնեֆտ» ընկերությունները կարող են 7-10 տարվա ընթացքում մասնավորեցվել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում, որը կայացել է Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում:

«Իհարկե, կարող են, և ոչ մի արգելք երբևէ»,- ասել է Շուվալովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ է, որ «Գազպրոմը» «Ռոսնեֆտը» կարող են 7-10 տարում մասնավորեցվել:

«Կարծում եմ՝ դա տրամաբանական է և կարևոր, միայն հարկավոր է խելքով մասնավորեցնել»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերին Ռուսաստանը վաճառել էր «Ռոսնեֆտի» բաժնետոմսերի փաթեթն (19,5%) օտարերկրացիներին:

Որպես գնորդ էր հանդես եկել կոնսորցիումը, որը բաղկացած էր 2 ընկերությունից՝ շվեյցարական Glencore-ից և Կատարի ինքնիշխան հիմնադրամից:

Գործարքի արժեքը կազմեկ էր 10.5 մլրդ եվրո:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները