Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսաստանը կարող է արգելել Հայաստանի միջոցով երրորդ երկրների արտադրության ապրանքների ներկրումը

Վերադարձ լուրերի բաժին

19:44 , 03 Մարտ 2017

ՌԴ Պետդումա է մտցվել օրինագիծ, որը նախատեսում է արգելք սահմանել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների տարածքից Ռուսաստան մուտք գործող առանձին կատեգորիայի ապրանքների շրջանառության վրա, հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով ՌԴ նախարարների կաբինետի կայքում հրապարակված որոշումը։

Առաջին հերթին խոսքն այն ապրանքների մասին է, որոնց ներկրման ժամանակ մաքսատուրքերը վճարվում են ԵՏՄ-ի մաքսային սակագների միասնական դրույքներից տարբերվող մաքսային սակագներով։ Փաստաթղթի հեղինակները նշում են, որ փոփոխությունները կօգնեն բարձրացնել ապրանքների որոշակի կատեգորիայի վերահսկողության արդյունավետությունը և կապահովեն ապրանքների շրջանառության միասնական պայմաններ՝ անկախ դրանց մատակարարման եղանակից, գործարքի տեսակից ու այլ գործոններից։

Օրինագիծը նախապատրաստվել է ՌԴ ֆինանսների նախարարության կողմից և փետրվարի սկզբին հավանության արժանացել կառավարական հանձնաժողովի կողմից։ Ինչպես բացատրել է РБК-ին դաշնային պաշտոնյան, փաստաթղթի գլխավոր նպատակն է արգելել Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրներից ապրանքների ներկրումը։

Եթե օրենքն ընդունվի, ՌԴ կառավարությունը իրավունք կունենա արգելել ապրանքների շրջանառությունը, որոնք ներկրվել են երրորդ երկրներից այն կանոններով, որոնք տարբերվում են ԵՏՄ-ից։ ՌԴ կառավարությունը նաև կարծում է, որ օրինագիծը կարող է ուժեղացնել ապրանքների շրջանառության արդյունավետությունը և նրանց համար ապահովել շրջանառության միասնական պայմաններ՝ չհենվելով մատակարարման եղանակի ու մի շարք այլ գործոնների վրա։

ՌԴ կառավարությունը նաև ցանկանում է չթույլատրել ապրանքների շրջանառությունը, որոնց ներկրումը Ռուսաստան երրորդ երկրներից արգելված է կամ սահմանափակ և «ապրանքների այլ կատեգորիաներ, որոնք որոշվում են Ռուսաստանի նախագահի հրամանագրերով», ասվում է օրինագծում։ Ռուսաստանցիների համար դա կարող է նշանակել այսպես կոչված «պատժամիջոցային» ապրանքների» գնման հնարավորության կրճատում։

2014թ. օգոստոսին Ռուսաստանը սահմանափակեց ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից ապրանքների ներկրումը, որոնք պատժամիջոցներ էին սահմանել ՌԴ-ի դեմ։ Արգելքի տակ էին հայտնվել միսը, երշիկեղենը, ձուկն ու ձկնամթերքը, բանջարեղենը, միրգը, կաթնամթերքը, ընկուզեղենը։ Արդյունքում՝ ՌԴ-ն երկարաձգեց պարենային էմբարգոն, իսկ վերջին անգամ՝ մինչև 2017թ. վերջը։ Ցանկը համալրեցին Ալբանիան, Չեռնոգորիան, Իսլանդիան և Լիխտենշտեյնը։ Դաշնային մաքսային ծառայությունը ՌԴ «պատժամիջոցային» ապրանքների ռեէքսպորտի առաջատար է համարում Բելառուսը։

 

Հիշեցնենք, որ ԵՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախտանն ու Ղրղըզստանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է կորոնավիրուսը և հայ-ռուսական համագործակցությունը

Կողմերը պաշտպանել են տեսակոնֆերանսի միջոցով Եվրասիական բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը:

Վրաստանը հրապարակել է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց

Եթե խախտումը կապված է տեղաշարժման ժամկետների հետ, ապա տրանսպորտային միջոցը պետք է անհապաղ լքի Վրաստանի տարածքը, հակառակ դեպքում վարորդը կտեղափոխվի 14-օրյա կարանտին, և տրանսպորտային միջոցը կտեղափոխվի տուգանային հրապարակ:

Որոշ ապրանքատեսակներ չեն արտրահանվի ԵԱՏՄ տարածքից

Ժամանակավորապես չեն արտահանվի բրինձը, սոխը, սխտորը, շաղգամը, ձավարեղենը, ալյուրի որոշ տեսակներ, հնդկաձավարը, պատրաստի սննդամթերքը հնդկաձավարից, տրոհված և չտրոհված սոյան և այլ ապրանքներ: