Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսաստանը դուրս է գրել Ղրղըզստանի 240 միլիոն պարտքը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:02 , 04 Մայիս 2017

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ հրամանագիր է ստորագրել, որով հավանություն է տալիս Ղրղըզստանի՝ Ռուսաստանին ունեցած 240 միլիոն դոլարի չափով վարկային պարտքի դուրս գրումը, տեղեկացնում է RIA Novosti-ին՝ վկայակոչելով փաստաթղթի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալին:

«2017թ. մարտի 30-ի դրությամբ ղրղըզական կողմի պարտքայնության գումարը ռուսական կողմին կազմում է 240 մլն դոլար … ռուսական կողմին Ղրղըզստանի պարտքի 100%-ը ենթակա է միաժամանակյա դուրսգրման այս արձանգրության ուժի մեջ մտնելու թվականի պահից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պարտքի դուրսգրումը կատարվել է Ղրղըզստանի զարգացմանն ուղղված Ռուսաստանի պաշտոնական օգնության շրջանակում:
Մոսկվան և Բիշքեկը 2012թ. ստորագրել էին միջկառավարական համաձայնագիր շուրջ 500 մլն դոլարի պարտքի կարգավորման վերաբերյալ:

Փաստաթուղթը նախատեսում էր պարտքի մի մասի՝ 188.9 մլն դոլարի ամբողջական դուրսգրում համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրը, իսկ 10 տարում՝ սկսած 2016թ. մարտից, պարտքի երկրորդ մասի դուրսգրում՝ 300 միլիոն դոլարի չափով:

Հանրապետության ֆինանսների նախարարության պետական պարտքի վարչության պետ Բակըտ Սադիկովը ապրիլին «Sputnik Ղրղըզստանին» հայտնել էր, որ այդ 300 միլիոն դոլարից արդեն իսկ դուրս է գրվել 60 միլիոն դոլար, և իր երկիրը նախատեսում է Ռուսաստանին ունեցած մնացած պարտքի (240 մլն դոլարի չափով) դուրս գրում՝ ռուսական կողմի հետ մշակված համապատասխան պայմանավորվածության համաձայն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս

Եվրանեսթում հունիսի 25-29-ը տեղի ունեցած լիագումար նիստից Հայաստանի պատվիրակությունը գոհ է վերադարձել։

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։