Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսաստանը դարձել է նավթի արդյունահանման համաշխարհային առաջատար. Bloomberg

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

18:02 , 20 Փետրվար 2017

Ռուսաստանը դեկտեմբերին դարձել է նավթի խոշորագույն արտադրող՝ այդ ցուցանիշով առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից, գրում է Bloomberg-ը։

Ռուսաստանն արդյունահանել է 10.49 մլն բարել նավթ, Սաուդյան Արաբիան՝ 10.46 մլն բարել, վկայում են Նավթային վիճակագրության համատեղ նախաձեռնության տվյալները։

ԱՄՆ-ը դեկտեմբերին եղել է նավթարդյունահանման ծավալներով երրորդը՝ 8.8 մլն բարել ծավալով։
Bloomberg-ը նշում է, որ Ռուսաստանը առաջ է անցել Սաուդյան Արաբիայից նավթարդյունահանման ծավալներով առաջին անգամ 2016թ. մարտին։

Բացի այդ՝ սաուդիտները կրճատել են արտահանումը 8.26 մլն բարելից մինչև 8 մլն բարել, ինչը այդ երկրի համար ամենամասշտաբային կրճատում էր՝ 2003 թվականից ի վեր։

Ընդ որում՝ Ռուսաստանը, ինչպես և Սաուդյան Արաբիան, կրճատում է նավթի արդյունահանումը 2016թ. ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, որը ուղղված է նավթի շուկայի կայունացմանը։

ՌԴ-ն արդյունահանումը կրճատել է 29 հազար բարելով, սաուդիտները՝ 26 հազար բարելով։
Brent ապրանքանիշի նավթի 1 բարելը փետրվարի 20-ի դրությամբ արժե 56.22 դոլար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քանյե Ուեսթը 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող ռեփերն է դարձել Forbes-ի վարկածով

Ուեսթը կարողացել է հիփ-հոփ կատարող Ջեյ-Զիին առաջին տեղից հետ մղել Adidas ընկերության հետ պարտավորագրի շնորհիվ, որի հետ գործակցությամբ թողարկել է Yeezy մարզակոշիկները:

Սոցիալական առաջընթացով Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից և Ադրբեջանից

Մեր երկիրը միևնույն խմբում է գտնվում Ռումինիայի, Խորվաթիայի, Վրաստանի և Լեհաստանի հետ: Ենթախմբերից մի քանիսի ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է:

LME. Գունավոր մետաղների գներ. 04-09-19

Գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար գները սահմանվել են: