Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսաստանը Բաքվից պահանջում է վերջ դնել հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականությանը

Վերադարձ լուրերի բաժին

15:24 , 05 Հուլիս 2017

«Ստիպված ենք փաստել, որ Ադրբեջան ժամանող ՌԴ քաղաքացիները իրոք արժանանում են խտրական վերաբերմունքի՝ ազգային պատկանելության տեսանկյունից», – ասվում է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։  Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը։

«Շարունակում ենք պահանջել վերջ դնել այս խայտառակ խտրականության գործելաոճին, որը անհամատեղելի է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետ», – նշում է ՌԴ արտաքին գերատեսչությունը՝ ավելացնելով, որ իրենք ստեղծված իրավիճակից համապատասխան հետևություններ կանեն։

ՌԴ ԱԳՆ տվյալներով, այս տարվա ընթացքում Ադրբեջանը արդեն 25 ՌԴ քաղաքացիների արգելել է մուտք գործել իր տարածք։ Նրանց մի քանի ժամով մեկուսացրել են, որոշ դեպքերում՝ առանց սննդի, ջրի և բուժօգնության, հետո ետ ուղարկել՝ նրանց իսկ հաշվին։ Որպես հիմնավորում նշվել է այդ անձանց հայկական ազգանունները, սակայն որոշ դեպքերում խնդիրներ են ստեղծել նաև ռուսական ազգանուններով քաղաքացիների համար. նրանց հարցաքննել են՝ հայկական արմատներ հայտնաբերելու նպատակով։

ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ իրենք բազմիցս պահանջել են վերջ դնել այդ պրակտիկային, սակայն գոհացուցիչ պատասխան այդպես էլ չեն ստացել։ Բաքվի պատասխան նոտայում նշվել է, որ «անցանկալի էքսցեսները կանխելու համար» Ադրբեջանը ստիպված է համապատասխան կարգավորումներ կիրառել մի շարք անձանց նկատմամբ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գերմանական SAP-ը աշխատանքի է ընդունել ФСБ-ի գեներալին

Կոչումով գեներալ-լեյտենանտ Սկորիկի նշանակման լուրը հաստատել են ռուսաստանյան խոշորագույն ընկերությունների 2 թոփ մենեջերներ

Սոֆիա անունով ռոբոտը «կախվել է» կոռուպցիայի մասին հարցից հետո

Սոֆիա ռոբոտը ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն և հայտարարել, որ պատրաստվում է ընտանիք կազմել

ՎՏԲ-ի ղեկավարը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համեմատել է պատերազմ հայտարարելու հետ

Անդրեյ Կոստինը Դավոսում ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ զգուշացրել է «Եվրոպայում ռազմական հակամարտության աճող սպառնալիքի մասին»: