Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսաստանը բացել է սահմանը ԵԱՏՄ երկրների մեծամասնության համար

Վերադարձ լուրերի բաժին

13:35 , 22 Սեպտեմբեր 2020

Ռուսաստանը բացում է իր օդային սահմանները ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար, բացառությամբ Հայաստանի։ Հայաստանի մասով այսպիսի որոշումը հավանաբար պայամանավորված է կորոնավիրուսի տարածման առկա իրավիճակով։ Այս մասին EconoMood-ը տեղեկացել է ՌԴ կառավարության պաշտոնական կայքից։

«Նախատեսվում է թռիչքներն իրականացնել շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ։ Սեպտեմբերի 21-ից կվերսկսվի ավիահաղորդակցությունը Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ) հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին մի խումբ ՀՀ քաղաքացիներ Ռուսաստան գնալու պահանջով պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում: Ըստ միգրանտների խնդիրներով ակտիվ զբաղվող փաստաբան, Փաստաբանների հայ-ռուսական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանի՝ համաճարակը էապես փոխել է Ռուսաստանում աշխատելու պայմաններն ու կանոնները միգրանտների, այդ թվում` հայերի համար: Ըստ տնտեսագիտական որոշ շրջանակների՝ եթե Ռուսաստանի տնտեսությունը շարունակի մնալ ճգնաժամի մեջ, իսկ ռուսական ռուբլին էլ շարունակի անկում ապրեկ, ապա Ռուսաստանը կդադարի հրապուրիչ լինել աշխատանքային միգրանտների համար։ Չնայած այս բոլոր կանխատեսումներին՝ այսօր Ռուսաստանը հետխորհրդային մի շարք երկրների աշխատանքային միգրանտների համար միևնույնն է մնում է արտագնա աշխատանքի հիմնական շուկան։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին:

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

Կառավարությունը արտոնություն է տրամադրել դիմակներ արտադրող ընկերությանը

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բժշկական եռաշերտ դիմակների արտադրության համար: