Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսական WooTrip տուրօպերատորը հաճախորդներին առաջարկում է «գաղտնի վիճակախաղ»՝ դեպի Երևան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

15:21 , 18 Փետրվար 2017

Անակնկալ տուրերի կազմակերպմամբ զբաղվող WooTrip ռուսական ծառայությունն իր հաճախորդներին առաջարկում է «գաղտնի» ճանապարհորդություն աշխարհի 12 քաղաքներում, այդ թվում՝ Երևանում:

Ընկերության առաջարկած պայմաններով՝ հաճախորդը գնում է ուղևորություն, սակայն նշանակետի մասին իմանում է միայն թռիչքից օրեր առաջ, հայտնում է Rusarminfo-ն:
Նման «վիճակախաղային» տուրի տևողությունը 3 օր և 2 գիշեր է՝ 17.500 ռուբլի: Դրանում ներառված են թռիչքը, նվազագույնը 3-աստղանի հյուրանոցում բնակվելը և այսպես կոչված «արկած»՝ անսովոր շաբաթ օր:

Կազմակերպիչների խոսքով՝ յուրաքանչյուր ճանապարհորդություն մշակվում է անհատական եղանակով՝ ելնելով հաճախորդի յուրահատկություններից, որոնք որոշվում են՝ համաձայն հատուկ հարցաթերթիկում լրացված նրա պատասխանների ու սոցցանցերի օգտահաշիվների:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպե՞ս հանդիպել CEO-ի (գլխավոր տնօրենի) հետ

Շատ են լինում դեպքեր, երբ վաճառքի մասնագետներն օրեր ու ամիսներ են ծախսում, որպեսզի տնօրենների հետ կարողանան հանդիպել։

Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս զգուշանալ ֆեյսբուքում այսպիսի գրառումներից (ֆոտո)

Սա էջը գողանալու համար է արվում։ Եվ փորձը ցույց է տալիս, որ լավ էլ հաջող տանում են էջերը

Հայ-ամերիկյան SoloLearn-ը 5,6 մլն դոլար ներդրում է ստացել

5.6 մլն դոլար ներդրում է ստացել հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը: Ներդրումն իրականացրել է Naspers Ventures-ը՝ Learn Capital-ի մասնակցությամբ: