Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսական վարկի մարմանը ՀՀ կառավարությունն ուղղեց ավելի քան 2 մլրդ դրամ

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

15:40 , 24 Նոյեմբեր 2016

ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված` Հայաստանին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի ֆինանսավորման ընդունված պայմանագրերով ստանձնած համաֆինանսավորման գծով առաջացած պարտավորությունների կատարման նպատակով գործադիրը վերաբաշխում կատարեց 2016թ. պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, ֆինանսավորման ընդունված պայմանագրերով առաջացել է 2 մլրդ 106 մլն 785 հազար դրամի համաֆինանսավորման պահանջ:

Համաֆինանսավորման գումարի համար որպես աղբյուր են դիտարկվել ՀՀ կառավարության 2016 թ. հուլիսի 21-ի որոշմամբ կրճատված ծախսերի գծով, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության լրացուցիչ ծրագրի համաֆինանսավորման տնտեսված միջոցները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ