Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսական կողմի հետ քննարկվել է ադամանդագործության և ոսկեգործության ոլորտում համագործակցությունը

Վերադարձ լուրերի բաժին

12:45 , 08 Օգոստոս 2017

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը և ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Ալեքսեյ Մոիսեևի հետ՝ քննարկելու ոսկեգործության և ադամանդագործության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ալմաստի հումքի մատակարարումների արդյունավետության բարձրացման խնդիրը՝ ինչպե՛ս «Ալռոսայից», այնպե՛ս էլ «Գոխրանից»։ Հայկական պատվիրակության անդամները ՌԴ ֆինանսների փոխնախարարի ղեկավարած խմբի հետ զրույցում անդրադարձել են նաև պետական հարգադրոշման և հարգորոշման փոխադարձ ճանաչման հարցերին։

Կողմերը քննարկել են խնդիրների լուծման նորարական մոտեցումների և նոր մեխանիզմների կիրառումը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս սեղմ ժամկետներում անցնել գործնական քայլերի։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանի խոսքով՝ այդ
պայմանավորվածությունների իրականացումը կապահովի ոլորտի աճի շարունակականությունը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Բոլոր լուծումների առաջին պայմանը պետք է լինի օրինապահ հարկ վճարողների կյանքի հեշտացումը». Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է 2017 թվականը. Նոր նշանակումներ բանկում

Հայաստանի բանկերի շրջանում ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է 1-ին տեղը հետևյալ ցուցանիշներով

ՎՏԲ Հայաստան բանկը նոր տնօրեն կունենա

Յուրի Գուսևը տեղափոխվում է ռուսաստանյան «Օտկրիտիե» բանկ