Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուբլու փոխարժեքի կարճաժամկետ անկումը ՀՀ արտահանողների համար խնդիրներ չի առաջացնի

Վերադարձ լուրերի բաժին

23:42 , 12 Մարտ 2020

էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը Հայաստանի արտահանողների համար խնդիր չի տեսնում ռուբլու փոխարժեքի կարճաժամկետ անկման առումով: «Մարտի 10-ին ռուսական արժույթի նկատմամբ դոլարի կտրուկ աճից հետո ռուբլին սկսեց վերադառնալ ավելի չափավոր միջակայք: ՌԴ պատկան մարմինները հայտարարել են՝ իրենց առաջիկա քաղաքականության շրջանակներում կառավարելիություն են պահպանելու կարճաժամկետ մեծ շոկեր թույլ չտալու համար: Սա հույս է ներշնչում, որ կարճաժամկետ առումով մեր արտահանողներն ու արտադրողները չեն ունենա այնպիսի չսպասված վնասներ, որոնք կարող էին առաջանալ շատ կտրուկ փոփոխությունների արդյունքում»,- նշել է Խաչատրյանը: Նա շեշտել է, որ ամեն դեպքում երկարաժամկետ հեռանկարում իրադարձությունների զարգացման հավանական սցենարների ուսումնասիրման անհրաժեշտություն կա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի»

Վարչապետը հանդիպել է խոշոր ընկերությունների ղեկավարներին:

Դադարեցվում են Հայաստանի և Ռուսաստանի միջև օդափոխադրումները

Ռուսաստանի կառավարությունը որոշել է մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնել է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը: