Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուբլու արժեքն ընկնում է

Վերադարձ լուրերի բաժին

14:26 , 09 Մարտ 2020

Դոլարը և եվրոն ռուբլու նկատմամբ թանկացել են միջազգային արժութային շուկայում նավթի գների 30% անկումից հետո: Դոլարն աճել է մինչև 73,7 ռուբլի՝ առավելագույնը 2016-ի մարտից ի վեր, եվրոն մինչև 84.1 ռուբլի՝ առավելագույնը՝ 2016-ի փետրվարից ի վեր:

«Այս մակարդակը հաստատ չի կարելի անվանել հարմարավետ Ռուսաստանի համար. Ռուսաստանին սպառնում է բյուջեի դեֆիցիտը և արժեզրկումը: Կսկսվեն խոսակցությունները նավթային ընկերությունների հարկային բեռի ավելացման մասին»,- նշել է Fitch գործակալության ներկայացուցիչ Դմիտրի Մարինչենկոն: Ռուսաստանի Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ ՌԴ ազգային բարեկեցության հիմնադրամում իրացվելի միջոցների առկայությունը հնարավորություն կտա 6-10 տարի փոխհատուցելու նավթի գների մինչև 25-30 ԱՄՆ դոլար մեկ բարելի դիմաց անկման հետևանքով առաջացող բյուջեի եկամուտների պակասը:

EconoMood

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա: