Invalid username or password
Forbes ամսագիրը կազմել է «2017թ. պետգնումների արքաների» վարկանշային աղյուսակը։
Գործարարների թոփ-20-յակում ընդգրկվել են այն գործարարները, որոնց կառույցներն ավելի հաճախ են հանդես գալիս ՌԴ պետական կապալառուների դերում։
Նրանց թվում են գործարարներ, բարերար Ռուբեն Վարդանյանն ու Սերգեյ Համբարձումյանը։ Ռուբեն Վարդանյանը զբաղեցրել է վարկանշային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։
Պարբերականի տեղեկություններով՝ Վարդանյանի ու նրա գործընկերների կառույցների հիմնական պատվիրատուն ռուսական նավթագազային հսկա «Ռոսնեֆտ» ընկերությունն է։
Պետական կապալառուի գումարը կազմում է 57.4 մլրդ ռուբլի։
«МонАрх» ընկերությունների խմբի սեփականատեր Սերգեյ Համբարձումյանը գտնվում է ցանկի 20-րդ հորիզոնականում։ Հիմնական կապալառուներ են հանդես գալիս Մոսկվայի կառավարության և Դաշնային հարկային ծառայության կառույցները։
Ընկերության պետական կապալի գումարը կազմում է 22.9 մլրդ ռուբլի։
Դիտումներ 3610
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: