Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռոտենբերգների ընտանիքը ճանաչվել է որպես Ռուսաստանի ամենահարուստ ընտանիք

Վերադարձ լուրերի բաժին

17:08 , 25 Օգոստոս 2020

Առաջին անգամ 6 տարվա ընթացքում Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ռեյտինգում առաջատար է փոխվել։ Forbes-ի ցուցակում այս տարի ամենահարուստ ընտանիքը Ռուսաստանի Դաշնությունում ճանաչվել է Ռոտենբերգների ընտանիքը, ում կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է շուրջ 270 մլն դոլարով՝ հասնելով 5.45 մլրդ դոլարի: Այս մասին EconoMood-ը տեղեկացել է Lenta.ru-ից:

ՌԴ ամենահորուսը ընտանիքների վարկանիշային աղյուսակում 2-րդ հորիզոնակում գտնվում է Գուրյեվների ընտանիքը, ում պատկանում է «Ֆոսգառո» պարարտանյութերի արտադրությունը: Գուրյեվների կարողությունը գնահատվել է 5.1 մլրդ դոլար:

Երրորդ հորիզոնականում գտնվում է 5 տարի անընդմեջ առաջին հորիզոնականը զբաղեցնող Գուցերիևների ընտանիքը, ով ղեկավարում է «Սաֆմար» կոնգլոմերատը: Մեկ տարվա ընթացքում ընտանիքը կորցրել է 2.45 մլրդ դոլար և այժմ նրանց կարողությունը գնահատվում է 3.2 մլրդ դոլար:

Ամենահարուստ ընտանիքների աղյուսակում ընդգրկվել են նաև.

Բաժայեվները՝ 1.9 մլրդ դոլար,
Ռախիմկուլովները՝ 1.8 մլրդ դոլար,
Սարկիսովները՝ 1.7մլրդ դոլար,
Լիննիկովները՝ 1.35 մլրդ դոլար,
Միխայլովները՝ 1.1 մլրդ դոլար կարողությամբ։
Մեկ տարվա ընթացքում ՌԴ ամենահարուստ ընտանիքների կարողությունը գումարային արտահայտությամբ ավելացել է 1.1 մլրդ դոլարով, սակայն տասնյակում ընդգրկվելու նվազագույն շեմը նվազել է՝ 1.16 մլրդ դոլարից հասնելով 1.1 մլրդ դոլարի:

Աշխարհում ամենահարուստ մարդու՝ Amazon-ի հիմնադիր ՋեֆՖ Բեզոսի կարողությունն օգոստոսի 19-ի դրությամբ աճել է 7.2 մլրդ դոլարով՝ կազմելով ռեկորդային 197.8 մլրդ դոլար:

Հիշեցնենք, որ վարկանիշային աղյուսակի մեջ ընդգրկվելու պարտադիր չափանիշներից մեկն այն է, որ տվյալ ընտանիքի անդամները պետք է մասնակցնեն բիզնեսի ղեկավարմանը և ունենան իրենց մասնաբաժինը: Վարկանիշում չեն ընդգրկվում այն անձիք, ովքեր իրենց կապիտալի մեծ մասը կուտակել են պետական հատվածում աշխատելու շնորհիվ:

Աղյուսակը կազմվել է հուլիսի 15-ի դրությամբ՝ ընկերությունների շուկայական արժեքի հիման վրա:

Economood

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանված մեքենաների հարցը կարգավորվել է

Ավտոմեքենաներ կարող են ներկրել միայն Հայաստանում մշտական բանակություն հաստատած և տվյալ ավտոմեքենան Հայաստանում գրանցած անձինք։

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: