Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ռոստելեկոմի» նախագահը կարող է փոխվել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

17:33 , 16 Փետրվար 2017

Այն մասին, որ Սերգեյ Կալուգինը կարող է լքել «Ռոստելեկոմի» նախագահի պաշտոնը, արդեն մի քանի շաբաթ է, ինչ հայտնում են նրա ծանոթներն ու մտերիմները, գրում է «Վեդոմոստի» պարբերականը՝ վկայակոչելով երկու դաշնային պաշտոնյայի։

Նշվում է, որ «Ռոստելեկոմի» ղեկավարի փոփոխության մասին հրամանագիրը նախապատրաստվել է ՌԴ կապի նախարարության կողմից ու ուղարկվել է կառավարության ապարատ՝ քննարկման համար։
Այս մասին տեղյակ է նաև «Վեդոմոստիի» ծանոթ թոփ-մենեջերը։ Նրանց խոսքով՝ Կալուգինի տեղը առաջարկվում է նշանակել ВТБ-ի խորհրդի փոխնախագահ Միխայիկ Օսեևսկուն։

Փաստաթուղթը, ըստ պարբերականի զրուցակիցների, դեռ չի համաձայնեցվել։

Օսեևսկու թեկնածության լոբբինգը կատարում է ВТБ խումբը, որը մտադիր է վաճառել Tele2-ը հետ՝ «Ռոստելեկոմին», հայտնում է РБК-ի աղբյուրը հեռահաղորդակցության շուկայում։

Պորտալի աղբյուրը հայտնում է, որ Կալուգինը դեմ է «Т2 РТК Հոլդինգի» ձեռքբերմանը («Ռոստելեկոմի» և «Tele2 Ռոսիա» համատեղ ձեռնարկություն)։

«Վեդոմոստիի» աղբյուրը Կալուգինի շրջապատից, հաստատում է այդ տեղեկությունը։վ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարաշրջանի ավարտը Google-ի համար

Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հեռանում են Alphabet ընկերության ղեկավար պաշտոններից:

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ: ՀՀ արտաքին առևտուրը 2019 թ. առաջին կիսամյակին

ՀՀ ԿԲ կիսամյակային հաշվետվությունը ՀՀ ֆինանսական կայունության մասին զեկույցում նշվում է, որ ներմուծման և արտահանման նման զարգացումների պարագայում բարելավվել է առևտրային հաշվեկշիռը՝ կազմելով ՀՆԱ 20.2 %-ը (30.06.2018 թ.` 22.0%-ը):

Ֆիթչի կանխատեսման լուսաբանման հակառակ կողմը կամ ինչ չասվեց հայկական լրատվամիջոցներում

Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ Ամերիկյան վարկանշային կազմակերպության կանխատեսման մեջ կարևոր մի նախապայման անտեսվել է Հայաստանի ԶԼՄ-ներում: