Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ռոստելեկոմը» չի մեկնաբանում «Բիլայնի» կողմից գնվելու մասին տեղեկությունը

Վերադարձ լուրերի բաժին

16:10 , 22 Նոյեմբեր 2017

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ռուսական «Բիլայն» ընկերությունը բանակցություններ է սկսել «ՌոսՏելեկոմը» գնելու համար:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ «ՌոսՏելեկոմը» պատկանում է կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանին, և չնայած նրան, որ բանակցությունները վարում է «Բիլայն» ընկերությունը, սակայն «ՌոսՏելեկոմի» վերջնական գնորդը կարող է լինել հեռահաղորդակցության շուկայում գործող մեկ այլ ընկերություն՝ «Յուքոմը»: Ըստ «Ժամանակ» թերթի՝ Վահան Մարտիրոսյանին արվել է առաջարկություն, որից նա դժվար թե կարողանա հրաժարվել:

168.am-ի հետ զրույցում «ՌոսՏելեկոմի» մամուլի խոսնակ Սիրանուշ Գյուրջինյանը թեմայի հետ կապված որևէ մեկնաբանություն չտվեց, բայց նաև չհերքեց, որ «Բիլայն» ընկերությունը կարող է գնել «ՌոսՏելեկոմը»:

«Թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չենք տալիս»,- այսպես նա պատասխանեց մեր այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ են խոսակցությունները, որ մինչև նոյեմբերի վերջ իրականացվելու է այդ գործարքը:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ այս պահին քննարկումներին մասնակցում են միայն ընկերությունների գլխավոր գրասենյակների ներկայացուցիչներն Ամստերդամում (Beeline) և Մոսկվայում (ՌոսՏելեկոմ)։ Ընդ որում, ընկերությունների ղեկավարները դեռ չեն ընդունել վերջնական որոշում, չնայած արդեն նախանշվում է հնարավոր վերջնաժամկետը` նոյեմբերի վերջ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:

Կառավարության նիստը մեկնարկել է (ուղիղ)

ՀՀ կառավարության նիստը մեկնարկել է։

Ինչպես են վարկավորել բանկերը՝ հեղափոխական և հետհեղափոխական շրջանում

Շատերին հետաքրքրում էր՝ իսկ ի՞նչ է տեղի ունեցել վարկերի հետ, և արդյո՞ք քաղաքական իրադարձությունները նույն կերպ են ազդել նաև վարկերի վրա։