Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռոսսելխոսնադզորը վրիպակ էր թույլ տվել. Հայաստանից արգելվում է միայն պրիմատների ներկրումը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

19:43 , 15 Հունիս 2018

Ռոսսելխոսնադզորը երեկ հաղորդագրությունը էր տարածել, որ հունիսի 14-ից ժամանակավորապես արգելվում է  Հայաստանից ցանկացած տեսակի կենդանիների, թռչունների, սողունների, երկկենցաղների և հիդրոբիոնտների մուտքը ներկրումը տարածք:

Ըստ հաղորդագրության՝ սահմանափակումները վերաբերում էին Հայաստանից ներկրված բոլոր տեսակի կենդանիներին, թռչուններին, սողուններին, երկկենցաղներին և հիդրոբիոնտներին: Բացառություն էին կազմում անձնական օգտագործման համար տերերի կողմից երկիր բերված կենդանիները՝ երկու գլխից ոչ ավելի: Որոշումն ընդունվել էր «ՌԴ տարածքը մարդու և կենդանիների համար ընդհանուր առավել վտանգավոր վարակներից պաշտպանելու համար»:

Այսօր, սակայն, Ռոսսելխոսնադզորը ևս մեկ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ նախորդ հաղորդագրության մեջ տեղ է գտել անճշտություն։ Ըստ նոր հաղորդագրության, արգելքը վերաբերում է միայն պրիմատների ներկրմանը։ Նախորդ հաղորդագրությունը համարվում է անվավեր։

Տվյալ սահմանափակումները ներդրվել են այն պատճառով, որ Ռոսսելնադզորը նախկինում մի քանի անգամ խախտումներ է հայտնաբերել Հայաստանից ներկրված կենդանիների փաստական և ֆիզիկական ստուգումների ժամանակ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵԱՏՀ ներկայացուցիչները Երևանում քննարկել են հարկային քաղաքականության և վարչարարության հարցերը

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անդամ պետությունների հարկային մարմինների միջև փոխադարձ օգնության, փոխհամագործակցության գործիքների զարգացման հնարավորություններին: