Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ»-ն բոլորից շատ է հատուցել ԱՊՊԱ-ի գծով (ինֆոգրաֆիկա)

Վերադարձ լուրերի բաժին

14:00 , 05 Օգոստոս 2016

Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերությունների թվում այս տարվա առաջին կիսամյակում ԱՊՊԱ-ի գծով միասին հատուցել են մոտ 4 մլրդ դրամ։

ամենից շատ հատուցել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը՝ 1.39 մլրդ դրամ։ Երկրորդ տեղում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն է՝ ավելի քան 790 մլն դրամ, երրորդում՝ «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը՝ 592.6 մլն դրամ։

Այսպիսով, ԱՊՊԱ հատուցումներում «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մասնաբաժինը շուկայում ամենամեծն է և կազմում է 35% (տարվա առաջին կիսամյակում այս ընկերությունը վճարել է, ընդհանուր առմամբ, 2.5 միլիարդ դրամ ապահովագական հատուցում):

ԱՊՊԱ գծով հատուցումները 2016թ. առաջին կիսամյակում, հազար դրամ
insurance-01

Աղբյուրը՝ ընկերությունների միջանկյալ հաշվետվություններ

Նշենք նաև, որ հավաքագրված ապահովագրավճարներով ընկերության մասնաբաժինը կազմում է 30%։

Իսկ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով՝ կիսամյակի վերջի դրությամբ տրանսպորտային միջոցների քանակը, որոնց վերաբերյալ հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ առկա է գործող ԱՊՊԱ պայմանագիր, կազմել է 438420։ Դրանցից 132099-ը բաժին է ընկնում   «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ»-ին։

ԱՊՊԱ պայմանագիր ունեցող մեքենաների քանակը՝ 2016թ. առաջին կիսամյակի վերջի դրությամբ

insurance-02

Աղբյուրը՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

Ընկերության կողմից վճարված միջին հատուցումը նույնպես շարունակում է մնալ ամենաբարձրը՝ կազմելով 216,000 դրամ: Մինչդեռ շուկայի միջին հատուցումը կազմում է 186,000 դրամ, այսինքն 30,000 դրամով պակաս «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության միջին հատուցումից:

2016 թվականի առաջին 6 ամսվա ընթացքում «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը ԱՊՊԱ ոլորտում բավարարել է 6,320 հատուցման դիմում, որից 270-ը՝ մարդկանց կյանքին և առողջությանը պատճառված վնասների գծով: 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության կողմից վճարված ամենամեծ հատուցումը մեկ ապահովագրական պատահարի գծով իրականացվել է ֆինանսական ռիսկերի ապահովագրության տեսակով և կազմել է 378 միլիոն դրամ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Yerevan City-ները կարող են առանձնանալ «Ալեքս հոլդինգից»

B4B.am-ի տեղեկություններով, ներկայումս քննարկվում է Yerevan City սուպերմարկետների ցանցը «Ալեքս Հոլդինգի» կազմից դուրս բերելու և առանձին ընկերություն ստեղծելու հնարավորությունը։

Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբը» ներկայացրել է իր առաջին հաշվետվությունը

«Անկախ խորհրդատվական խմբի» կազմում ընդգրկված են կայուն զարգացման հարցերով զբաղվող հայ և միջազգային յոթ փորձագետ: