Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ բանակցություններ կանցկացնի միջուկային անվտանգության շուրջ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

15:11 , 24 Հունվար 2017

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կարգադրություն Է ստորագրել «Ռոսատոմ»-ի եւ Հայաստանի գերատեսչությունների միջեւ միջուկային եւ ռադիացիոն անվտանգության ոլորտում պարտավորությունների կատարման միջոցների շուրջ բանակցություններ անցկացնելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան փաստաթուղթը հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:
«Ընդունել միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման եւ միջուկային ու ռադիացիոն անվտանգության բնագավառում տեղեկատվության փոխանակման մասին ՌԴ կառավարության եւ Հայաստանի կառավարության միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 7-ի համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման գործնական միջոցների իրականացման վերաբերյալ «Ռոսատոմ» ատոմային Էներգիայի պետական կորպորացիայի, Հայաստանի Էներգետիկական ենթակառուցվածքների եւ բնապաշարների նախարարության եւ Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի միջեւ արձանագրություն կնքելու շուրջ բանակցություններ անցկացնելու «Ռոսատոմ» ատոմային Էներգիայի պետական կորպորացիայի առաջարկը»,-ասված Է փաստաթղթում:
Միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման եւ միջուկային ու ռադիացիոն անվտանգության բնագավառում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրերն ստորագրվում են հարեւան երկրների կողմից, որոնց տարածքում շահագործվում են միջուկային Էներգետիկական կայանքներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը

ՌԴ Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Փաստաթուղթը ԵԱՏՄ-ի անդամ հինգ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարների կողմից ստորագրվել է 2017 թվականի ապրիլի 11-ին: Ենթադրվում է, որ օրենսգիրքն ուժի մեջ կմտնի մասնակից բոլոր հինգ երկրներից պայմանագրի վավերացման վերաբերյալ ծանուցումներ ստանալուց հետո: Պլանավորվում է, որ դա տեղի […]

ԵԱՏՄ տարածքում կստեղծվի փորձագիտական գրասենյակ՝ ԵԱՏՀ կոլեգիայի ղեկավարությամբ

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին տեղեկացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ Իրանի հետ ազատ տնտեսական գոտու զարգացման գործում». Դմիտրի Մեդվեդևը՝ Մեղրիի ԱՏԳ-ի մասին

Եթե ԵԱՏՄ մեր բարեկամները ու գործընկերները ստեղծում են նման ազատ տնտեսական գոտի Իրանի հետ, մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ դրա զարգացման գործում, այդ թվում նաև՝ այնտեղ հրավիրելով մեր ռուսական բիզնեսը