Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ռոսատոմն» ընդառաջում է Հայաստանին

Վերադարձ լուրերի բաժին

02:55 , 29 Փետրվար 2020

Այդ մասին «Հայաստանում ատոմային բնագավառի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն: «Այստեղ խոսվեց 2026 թվականից հետո ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու մասին: Մենք ընդառաջում ենք այդ գաղափարին: «Ռոսատոմ» պետական կորպորացիան ԱԷԿ-ների շահագործման ժամկետների կրկնակի երկարաձգման փորձ ունի: Մասնավորապես, կրկնակի երկարաձգվել են Կոլսկի և Նովովորոնեժյան ԱԷԿ-ների էներգաբլոկների շահագործման ժամկետները: Մենք առաջարկել ենք այդ կոնցեպտը հայկական կողմի հետ քննարկման ժամանակ: Ներկայում հայկական կողմում իրենց իսկ բազայի վրա մշակվում են սեփական մոտեցումներ»,- նշեց Սվիրիդենկոն:

Նա շեշտեց, որ իրենք պատրաստ են Հայաստանին առաջարկել իրենց ունեցած ողջ փորձը: 2019 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասել էր, որ Ռուսաստանի կողմից համաձայնություն է ստացվել Հայաստանի ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված վարկի երկարացման ժամկետների մասով:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գրանցվել է 0.5% գնաճ

12-ամսյա գնանկումը 2020 թ. մարտին կազմել է 0.1%:

Վարչապետ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է կորոնավիրուսը և հայ-ռուսական համագործակցությունը

Կողմերը պաշտպանել են տեսակոնֆերանսի միջոցով Եվրասիական բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը:

Հունվարին գրանցված կազմակերպությունների և աշխատակիցների թիվն ավելացել է

2018 թ. հունվարի համեմատ՝ աշխատողների քանակն ավելացել է 18%-ով: