Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ռոսավիացիան» նախազգուշացրել է դեպի Թուրքիա չարտերային թռիչքների կասեցման մասին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:08 , 11 Ապրիլ 2017

Ռուսական ավիաընկերություններից մեկի ղեկավարությունը BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում հայտնել է, որ հեռագիր է ստացել «Ռոսավիացիայից»՝ նախազգուշացմամբ, որ հնարավոր է դեպի Թուրքիա չարտերային չվերթների կասեցում:

Թուրքիայի հետ չարտերային ավիահաղորդակցության կասեցման պատճառ է նշվում «երկրում բարդ ներքաղաքական իրավիճակը»:

Երկուշաբթի Տուրինդուստրիայի ռուսական միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան հայտարարել էր, որ Թուրքիա չարտերային ծրագրերի կասեցման դեպքում միլիոնավոր զբոսաշրջիկներ, որոնք վճարել են տուրերի համար, կարող են մնալ առանց արձակուրդի:

«Դա կլինի, կոպիտ ասած, միլիոնավոր զբոսաշրջիկների աննախադեպ «գցում», անգամ ավելի վատ, քան 2015թ. դեպի Թուրքիա ուղղության փակումն էր նոյեմբերի վերջին, երբ հոսքն արդեն վերջացել էր, սեզոնը՝ գրեթե փակվել: Իսկ հիմա սեզոնի բարձր պահանջարկի նախօրեն է: Չարտերային չվերթների կասեցումը մարդկանց հույսերի փլուզումն է, որոնք անգամ տնտեսական ճգնաժամի պայմաններում որոշել են երեխաներին տանել հանգստանալու, այն էլ այն դեպքում, երբ Թուրքիան շատ մատչելի գներ է առաջարկում»,- Տյուրինայի խոսքերը մեջբերել է Interfax-ը:

Ռուսաստանցի զբոսաշրջիկների հիմնական մասը, որը նախընտրում է հանգստանալ թուրքական հանգստավայրերում, հիմնականում էժան ուղեգրերով, Թուրքիա են թռչում չարտերային ավիաչվերթներով:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև ավիաչվերթները կասեցվել էին 2015թ. վերջին, երբ թուրքական կործանիչը խոցել էր ռուսական «Սու-24» ռմբակոծիչը թուրք-սիրիական սահմանի մոտակայքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Nymex. Թանկարժեք մետաղների գներ – 06-09-18

NYMEX բորսայի սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները

Ոսկու գինը նվազել է, պլատինինը՝ աճել

NYMEX բորսայի սեպտեմբերի 3-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.