Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց 2 ամիս ժամկետով. Դատարանը բավարարեց կալանավորելու միջնորդությունը. Tert.am

Վերադարձ լուրերի բաժին

00:29 , 28 Հուլիս 2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 7 ժամ տևած քննությունից հետո բավարարեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։ Այս մասին գրում է Tert.am-ը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։ Կալանավորման հիմքերի, առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու շուրջ հարցերի վերաբերյալ փաստաբանն ասաց, որ կխոսեն առաջիկա մամուլի ասուլիսի ընթացքում։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետնախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Նույն մեղադրանքն է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով մարտի 1-ին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ պաշտոնը, նույն հոդվածով մեղադրվում է այդ ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ով հետախուզվում է։

Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 300.1-րդ հոդվածի 1-ի մասը սահմանում է՝ սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` պատժվում է ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանն առաջին փուլով չընտրվեց վարչապետ

Ազգային ժողովն առաջին փուլում Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր նրա թեկնածությունն առաջադրած «Ելք» խմբակցությունը:

ՈՒՂԻՂ. Շարունակվում է ԱԺ հատուկ նիստը. քվեարկվելու է վարչապետի ընտրության հարցը

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է հատուկ նիստը։ Օրակարգում վարչապետի ընտրության հարցն է։ Առաջադրված է մեկ թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը։

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը իրավական գործընթացն ապահովելու համար

«Իրավաբանների հետ խորհրդկացության արդյունքում որոշեցինք վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասել է Գորգիսյանը: