Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռիմա Կազումյան. EMPORIO ARMANI-ի միակ հայուհին

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 12 Փետրվար 2017

Համաշխարհային EMPORIO ARMANI բրենդի տղամարդկանց շարքի առաջատար դիզայներ Ռիմա Կազումյանը ծնվել է Երևանում ու վաղ հասակից մոտ է եղել նորաձևության աշխարհին:

Հայրական կողմից տատիկը՝ Ռիմա Օգանեզովան, եղել է Հայաստանի հագուստի մոդելի տան հիմնադիրն ու անփոխարինելի ղեկավարը: Նրան դեռևս այն տարիներին անվանում էին «Հայաստանի Դիոր»:

Առանձնահատուկ տաղանդով աչքի էր ընկնում Ռիմայի մայրը՝ աքսեսուարների դիզայներ Ինգա Կազումյանը:
Ներկայումս նրա բրենդի աքսեսուարները վաճառվում են աշխարհի խոշորագույն քաղաքներում:

Ռիմա Կազումյանը սկսել է բավական վաղ հասակից զբաղվել ստեղծագործությամբ: 11 տարեկանում աղջիկը սկսել է նկարչական կուրսեր անցնել «Ատեքս» նորաձևության կենտրոնում, այնուհետև ավարտել է Երևանի Գեղարվեստի ակադեմիան:

kazumyan02

Ռիման հետո ուղևորվել է արտերկիր՝ կրթություն ստանալու: Լոնդոնում Ռիման ընդունվել է դիզայներական արվեստի լավագույն ինստիտուտներից մեկը՝ Saint Martins-ը, այնուհետ սովորել Ֆլորենցիայի Accademia Arte&Moda-ում և Միլանի Istituto Marangoni-ում:

Իտալիայում Ռիման հնարավորություն է ստացել մասնակցել լավագույն ուսանողների մրցույթին, որտեղ նրան նկատել են ու հրավիրել Frankie Morello ընկերություն՝ ստաժորություն անելու, այնուհետ Emporio Armani, որտեղ Ռիմա Կազումյանը շնորհիվ իր տաղանդի ու ոճի զգացողության կարճ ժամանակահատվածում դարձել է տղամարդկանց շարքի առաջատար դիզայները:

Ներկայումս Ռիման բնակվում է Միլանում, իսկ արձակուրդները նախընտրում է անցկացնել Երևանում:
Ջորջիո Արմանիի ընկերությունում Կազումյանը միակ հայուհին է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Պաշտոնապես հայտարարում եմ. Հայ-Ռուսական համալսարանում կոռուպցիա չկա, և երբևիցե չի՛ եղել»

«Տիկնայք և պարոնայք գրանտատուներ, գրանտաորսներ և գրանտակերներ, չհամարձակվեք այլևս ստվեր գցել Հայաստանյան համալսարանական հանրության վրա»

Պարկ Չոն Հի. Կորեական տնտեսական հրաշքի դաժան հայրը

Նախագահ-բռնապետ, տարեկան 350 աշխատանքային օր և պլանային տնտեսություն։ Խոսքը ոչ թե Հյուսիսային, այլ Հարավային Կորեայի մասին է:

Մահացել է Լևոն Հայրապետյանը

Հոկտեմբերի 18-ին՝ լուսադեմին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը