Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ռենկոն» 215 մլն դոլարով էլեկտրակայան կկառուցի Երևանում

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

16:21 , 19 Նոյեմբեր 2015

Հայաստանի էներգահամակարգի արտադրական հզորությունների զարգացման և էլեկտրական էներգիայի արտահանմանը նպաստելու նպատակով գործադիրը այսօր հավանություն է տվել ՀՀ կառավարության և «ՌԵՆԿՈ» ընկերության միջև կնքվող` ՀՀ-ում՝ Երևան քաղաքի տարածքում համակցված շոգեգազային ցիկլով 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին:

Փոխըմբռնման հուշագրով ՀՀ կառավարությունը և «ՌԵՆԿՈ»-ն հաստատում են էլեկտրակայանի նախագծի իրականացման նպատակով համագործակցելու իրենց փոխադարձ հետաքրքրվածությունը: «ՌԵՆԿՈ»-ն պարտավորվում է 4 ամսվա ընթացքում ստուգել էլեկտրակայանին վերաբերող նախագծի իրականացման հնարավորությունը: Նախագծի իրականացման նպատակահարմարության դեպքում՝ «ՌԵՆԿՈ»-ն ՀՀ-ում կհիմնի առևտրային կազմակերպություն, որի հետ կկնքվի էլեկտրակայանի կառուցման վերջնական պայմանագիր, որի համաձայն՝ ՀՀ կառավարությունը կաջակցի «ՌԵՆԿՈ»-ին ձեռք բերել հողատարածք՝ էլեկտրակայանի կառուցման համար՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ին հարակից տարածքում:

Պայմանագրի կնքման պահից «ՌԵՆԿՈ»-ն պարտավորվում է 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել էլեկտրակայանը: Ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի 215 մլն ԱՄՆ դոլար: Կարևորելով ներդրումային այս ծրագրի իրականացումը, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այն օտարերկրյա ներդրում է՝ առանց պետական պարտքի ավելացման: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ պետք է լինել հետևողական, որպեսզի պայմանագրում որևէ բացթողում չլինի՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Միաժամանակ վարչապետը հանձնարարել է բոլոր շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների հետ քննարկել այդ հարցը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստում քննարկվում Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Գումարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով։

ԱԺ-ն վաղը նիստ կգումարի. օրակարգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցն է

Օրակարգում կլինի Երկրապահ կամավորական միության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը:

Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա օրենքի առաջ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ-ի կողմից տարածված տեղեկատվությանը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ: