Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրան էներգամիջանցքի տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի 2017թ.». ՌԴ էներգետիկայի նախարար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

10:52 , 21 Փետրվար 2017

Իրան այցի շրջանակում ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ «Հյուսիս-Հարավ» նախագծի ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրան էներգամիջանցքի տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի 2017թ. երկրորդ կեսին, հայտնում է RIA Novosti-ն։

«Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել ենք երկու էներգամիջանցք՝ դրանցից մեկը ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրանն է։ Ներկայումս մշակվում է դրա տեխնիկատնտեսական հիմնավորումը, որը պատրաստ կլինի 2017թ. երկրորդ կեսին։

Երկրորդը վերաբերում է Ադրբեջանին, պայմանավորվել ենք, որ մարտի կեսին մեր մասնագետները կհանդիպեն ու քննարկեն նախագծի իրականացումը»,- հավելել է Նովակը։
«Հյուսիս-Հարավ» նախագծի վրա աշխատանքը, որը պետք է ունենա մինչև 1.2 ԳՎտ թողունակություն, սկսվել է 2015թ. դեկտեմբերին։

2016թ. ապրիլին 4 երկրների էներգետիկայի նախարարները Երևանում ստորագրեցին նախագծի «ճանապարհային քարտեզը», որը նախատեսում է տեխնիկատնտեսական հիմնավորման համատեղ մշակում, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի ոլորտում փոխըմբռնման մասին հուշագիր։

Նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման ու տվյալ նախագծի իրականացման հետագա միջոցառումների մասին համաձայնագիրը ստորագրվել էր Բաթումում 2016թ. սեպտեմբեր ամսին։

Ձեր տանը գտնվող ամենօրյա օգտագործման սարքը, որն ամեն տարի ամբողջ աշխարհում սպանում է հարյուրավոր մարդկանց

Երբ մտածում եք առարկաների մասին, որոնք կարող են սպանել Ձեզ, գրեթե անհնար է, որ առաջինը ցուցակում լինի հեռախոսը: Վիճակագրությունը, սակայն, հուսադրող չէ: Սպարթֆոնները սպանում են մարդկանց:

Տիգրան Խաչատրյանը Բեռլինում մասնակցել է պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին

Տիգրան Խարատրյանը մասնակցել և գործընկերների հետ մտքեր է փոխանակել պարենային արժեշղթաների ներառականություն, կայունություն և անվտանգություն թեմայով քննարկմանը։

Չինաստանի տնտեսական աճն ամենացածրն է անցած 30 տարվա ընթացքում

Մասնագետների տվյալով՝ 6,1% աճը ոչ միայն կառավարության կանխատեսումների և ակնկալիքների շրջանակում է, այլև նպաստել է, որպեսզի Չինաստանի կառավարությունը մտածի անկանոն, վտանգավոր, չափազանց արագ, անկայուն տնտեսական զարգացումից զերծ մնալու մասին: