Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՌԴ-ում ՀՀ դեսպանը և Կրասնոյարսկի նահանգապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի զարգացման հարցեր

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ
Լուրեր

14:28 , 29 Մարտ 2019

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը մարտի 28-ին հանդիպել է Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Ուսի հետ: Այս մասին b4b.am-ին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում Վարդան Տողանյանը և Ալեքսանդր Ուսը քննարկել են Հայաստանի և Կրասնոյարսկի երկրամասի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման մի շարք հարցեր: Մասնավորապես, կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության զարգացումը, առևտրի և ներդրումների ավելացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը:

Խոսելով տնտեսական համագործակցության մասին՝ դեսպան Վարդան Տողանյանը ուշադրություն է հրավիրել ԵԱՏՄ-ի շրջանակներում ստեղծված հնարավորությունների վրա՝ Հայաստանի միջոցով Մերձավոր Արևելքի շուկաներ մուտք գործելու համար:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Կրասնոյարսկում ստեղծված առաջին տարածաշրջանային ագրոտերմինալի անհրաժեշտությունը, որը հայաստանյան արտադրողների համար նոր հնարավորություններ է ստեղծում ռուսական շուկայում իրենց արտադրանքը իրացնելու համար:

Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանի հայ համայնքի գործունեությանը: Մարզպետը, մասնավորապես, նշել է, որ հայ համայնքը ակտիվ դեր է խաղում տարածաշրջանի տնտեսական զարգացման և մշակութային կյանքի ակտիվացման գործում:

Հանդիպման ընթացքում նաև տեղի ունեցավ կարծիքների փոխանակում մարդասիրական և կրթական ոլորտների շուրջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում Մեքսիկայի պատվո հյուպատոսը կհամակարգի տնտեսական համագործակցության հարցերը

Էկոնոմիկայի նախարարը և Մեքսիկայի դեսպանը, որպես համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություն, անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտին։

ՀՀ քաղաքացիներն օնլայն կարող են ստուգել ՌԴ տարածքում հարկերի վճարումից խուսափելու արդյունքում առաջացած պարտքը

Անհրաժեշտ է մուտքագրել անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, սեռ, քաղաքացիություն, ծննդյան ամսաթիվ:

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է ավելի քան 20 տոկոսով

Արտահանման ողջ ծավալի մեջ միայն 1.1 տոկոսն է եղել լեռնահանքային ոլորտի արտադրանք: