Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՌԴ մրցակիցները ճնշում են «Դուստր Մարիաննային». ընկերությունը դիմել է ՏՄՊՊՀ-ին

Վերադարձ լուրերի բաժին

12:14 , 23 Նոյեմբեր 2016

Հայկական «Դուստր Մարիաննա» ընկերությունը դիմել է Հանձնաժողովին՝ հայտնելով, որ ռուսական «Дебор» եւ «Ногинский пищевой комбинат» ընկերությունները խոչընդոտում են «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կողմից «MARIANNA» ապրանքային նշանով կաթնամթերքների մուտքը ռուսաստանյան շուկա:

ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, ըստ «Դուստր Մարիաննայի» դիմում-բողոքի, ընկերությունը նախորդ տարի մասնակցել է Մոսկվայում կայացած «WorldFood Moscow» միջազգային ցուցահանդեսին, որտեղ առեւտրային կազմակերպությունների հետ ունեցել է արդյունավետ հանդիպումներ եւ բանակցություններ` իր արտադրանքը ռուսական շուկաներում իրացնելու նպատակով: Սակայն շուտով ռուսական «Дебор» եւ «Ногинский пищевой комбинат» ընկերությունները դիմել են «Դուստր Մարիաննային»՝ նշելով, որ իրենք հանդիսանում են «МАРИАННА» եւ «Marianne» ապրանքային նշանների իրավատերերը եւ հայկական ընկերությունը չի կարող այդ անվանումով արտադրանք ներկայացնել ռուսական շուկայում:
Ընկերության ներկայացուցիչները պահանջել են նաեւ 10-օրյա ժամկետում հանել առկա ապրանքը ՌԴ խանութներից եւ ոչնչացնել այն, հակառակ դեպքում կդիմեն վարչական, քաղաքացիական եւ քրեական պատասխանատվության մեթոդների: Նշենք, որ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն դեռեւս 1997-ից զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ եւ մշտապես հանդես է եկել այդ ապրանքանիշով, որը նաեւ 2007-ին գրանցվել է Մտավոր սեփականության գործակալության կողմից:

Հանձնաժողովի ուսումնասիրությունները պարզել են, որ «Дебор» եւ «Ногинский пищевой комбинат» ընկերությունները կաթնամթերքի արտադրությամբ եւ իրացմամբ չեն զբաղվում եւ երբեւէ չեն զբաղվել: Բացի այդ, «Մրցակցության պաշտպանության մասին» ՌԴ օրենքով արգելվում է որեւէ ապրանքային նշանի գրանցումը, եթե այն ուղղված է մրցակից ընկերություններին շուկայից դուրս մղելուն: Տվյալ պարագայում տնտեսվարողը գրանցել է մի ապրանքային նշան, որը օգտագործել է ոչ թե իր արտադրանքը իրացնելու, այլ մրցակից տնտեսվարողների մուտքը շուկա սահմանափակելու նպատակով, ինչն օրենքի խախտում է՝ անբարեխիղճ մրցակցության գործողություն:

Ըստ ՏՄՊՊՀ-ի, ռուսական «Дебор» եւ «Ногинский пищевой комбинат» ընկերությունների գործողություներն ուղղված են «Դուստր Մարիաննա» ընկերության արտադրանքի իրացումը ՌԴ-ում կանխելուն, հետեւապես նաեւ մրցակցության սահմանափակմանը: Այդ իսկ նպատակով ՀՀ ՏՄՊՊՀ-ը դիմել է ՌԴ գործընկերներին՝ ներկայացված խնդիրը Ռուսաստանի մրցակցային օրենսդրության խախտման տեսանկյունից ուսումնասիրելու եւ հայկական արտադրանքի անարգել մուտքը ռուսական շուկա ապահովելու նպատակով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: