Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի և եղբայրական». Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

16:39 , 07 Սեպտեմբեր 2018

Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն առանձնահատուկ տեղ և նշանակություն ունեն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը: «Մենք հույս ունենք այդ հարաբերությունների արդյունավետությունն էականորեն բարձրացնել: Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային և շատ ավելի եղբայրական»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձ է կատարել նաև ՀՀ զինված ուժերի մարտունակությանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեխանիզմներին և հնարավորություններին, ՀԱՊԿ գործունեությանը:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում ինձ համար ակնհայտ դարձավ, որ այս նույն հարցը կա նաև նրանց մոտ: Առաջին՝ արձանագրել խնդրի գոյությունը և համբերատար, դաշնակցային մթնոլորտում և տրամաբանության մեջ քննարկել հարցերը, որպեսզի մենք իմանանք, թե ինչ պարտավորություններ ունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի առաջ, և ինչ պարտավորություններ ունի Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և նրա անդամ երկրների առաջ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Այս տարվա առաջին կիսամյակում հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ աճ

«Արդյունաբերությունն աճել է 8.4 տոկոսով»,- Նիկոլ Փաշինյան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը` ուղիղ հեռարձակմամբ

Կառավարության ղեկավարն անդրադառնալու է կարևորագույն թեմաներին:

ՀՀ ԿԲ-ն պարզաբանում է ներկայացրել բանկային գաղտնիքին առնչվող օրենսդրական փոփոխության առնչությամբ

Սեպտեմբերի 12-ի ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: