Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՌԴ-ից դրամական փոխանցումները նվազել են, իսկ ԱՄՆ-ից՝ աճել

Վերադարձ լուրերի բաժին

15:59 , 09 Սեպտեմբեր 2020

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2019-2020 թթ.-ի հունվար-հուլիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և արտերկիր կատարված փոխանցումներին:

B4b.am-ին փոխանցած վերլուծության մեջ նշվում է, որ դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած գումարների ծավալները 2019թ.-ի հունվար-հուլիսի նկատմամբ նվազել են 15.3%-ով՝ կազմելով 893.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ արտահոսքը 20.3%-ով՝ կազմելով 622.4 մլն ԱՄՆ դոլար։ Ներհոսքի ամենամեծ անկումը գրանցվել է ՌԴ-ից՝ 28.2%, մինչդեռ ԱՄՆ-ից ներհոսքի ծավալներն աճել են 22.1%-ով։

Առավել ընդհանրական պատկեր ստանալու համար պետք է հաշվի առնել, որ կատարվող փոխանցումների ծավալների փոփոխությունը, ի թիվս այլ գործոնների, մեծապես կախված է արտագնա աշխատանքի մեկնող ֆիզիկական անձանց մեծ թվից (հիմնականում ՌԴ-ից ներհոսք) և ԱՄՆ-ում մեծաթիվ հայկական սփյուռքի առկայությունից։ Այս ժամանակահատվածի արտահոսքի ծավալների կրճատումը պայմանավորված է եղել 2019թ.-ին հատկապես դեպի ԱՄՆ և այլ երկրների մեքենաների առքով: Վերջին հանգամանքով էլ պայմանավորված է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ այս տարվա հունվար-հուլիսին ԱՄՆ արտահոսքի ծավալների 54.8% կրճատումը և արդյունքում՝ ԱՄՆ-ից զուտ ներհոսքի` 122.9 մլն ԱՄՆ դոլարով երկնիշ տոկոսային աճը՝ 10.8%։

Այսպիսով՝ 2020թ. հունվար-հուլիսին 2019թ.-ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ ֆիզիկական անձանց կողմից կատարված դրամական փոխանցումների արդյունքում և՛ ներհոսքը, և՛ արտահոսքը նվազել են, ինչը հանգեցրել է զուտ ներհոսքի 1.2% կրճատմանը։ Այստեղ մեծ նշանակություն ունի նաև կորոնավիրուսի համավարակը, քանի որ փակ սահմանների հետևանքով շատերը զրկված են եղել արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից, դրան ավելանում է նաև համավարակի տնտեսական սահմանափակումներով պայմանավորված տնտեսական ու ֆինանսական բարդությունները, որոնք նույնպես ազդել են ՀՀ փոխանցվող գումարների ծավալների վրա: Ստեղծված իրավիճակի փոփոխությունը մեծապես կախված է նաև ՀՀ քաղաքացիների համար ՌԴ սահմանների բացման ժամկետից, ինչպես նաև ՌԴ-ում առկա տնտեսական վիճակից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ աճել է 38.6%-ով

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն այս տարվա հուլիս-սեպտեմբերին կազմել է 588 հազ. 434 դրամ կամ 1212 ԱՄՆ դոլար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական միջոցների ծախսերի մասին տեղեկատվություն

Հաշվի առնելով այս օրերին լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները, հարկ ենք համարում հրապարակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերած դրամական միջոցների տրամադրման կարգի ու այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը։

Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ

ՀՀ կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։