Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալն այցելել է ՊԵԿ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

13:29 , 03 Մայիս 2019

ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում գտնվելով Հայաստանում, այցելել է Պետական եկամուտների կոմիտե:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացրեց, որ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր: Ռ. Դավիդովը ծանոթացել է ՏՏ ոլորտի առաջավոր փորձին և ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան հարթակում առաջարկվող ծառայություններին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանում միջազգային փոստային և էքսպրես-առաքումների նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության փորձին և այլն: Արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ակտիվացնել համատեղ աշխատանքները վերոնշյալ ոլորտներում և անհրաժեշտ պայմաններ ստեղծել փորձի փոխանակման համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ