Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռաֆայել Աբրահամյանը նշանակվել է Rambler@Co-ի գործադիր տնօրեն

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դեմքեր

18:42 , 01 Սեպտեմբեր 2015

Հայազգի Ռաֆայել Աբրահամյանը նշանակվել է Rambler@Co ընկերությունների խմբի գործադիր տնօրեն։ Ինչպես տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքը, Ռաֆայելը պատասխանատու է լինելու Rambler@Co-ի գործառնական և ռազմավարական զարգացման համար՝ շեշտը դնելով նոր նախագծերի թողարկման արդյունավետության և արագության վրա։

2012 թվականից Ռաֆայելը վերահսկում էր A&NN ֆոնդի տեխնոլոգիական և ինտերնետ ակտիվները։ Նշենք, որ A&NN ֆոնդը կառավարում է Ալեքսանդր Մամուտին պատկանող բոլոր ակտիվները (Մամուտը Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից մեկն է՝ 2.3 մլրդ դոլար կարողությամբ)։

Ռաֆայել Աբրահամյանը ակտիվ դերակատարություն է ունեցել СУП Медиа և Рамблер-Афиша ընկերությունների միաձուլման գործընթացին, որի արդյունքում էլ հենց ձևավորվել է Rambler@Co-ն։ Գործարքից հետո նա դարձել է ընկերության տնօրենների խորհրի անդամ։

Մինչև A&NN-ում աշխատանքի անցնելը նա աշխատել է СММ ընկերության Ռազմավարության և M&A դեպարտամենտում (СММ-ը կառավարում է активами АФК «Система»-ի ակտիվները), ինչպես նաև PricewaterhouseCoopers ընկերությունում։

«Վերջին 2 տարիների ընթացքում ես բավականին խորն եմ ընկղմվել Rambler&Co ընկերությունների խմբի բիզնեսում՝ ընկերության ղեկավարի ներկայացուցչի և տնօրենների խորհրդի անդամի պաշտոնում։ Գործառնական կառավարման անցնելը ինձ համար հետաքրքիր մարտահրավեր է, բայցև տրամաբանական հաջորդ քայլ։ Ընկերությունը հավակնոտ խնդիրներ է իր առջև դրել, և ես ուրախ կլինեմ առավելագույն ջանքեր ներդնել դրանց իրականացման համար։ Առավելևս, ինձ այդ գործում օգնելու են ընկերության աշխատակիցները, որոնք ապացուցել են, որ ունակ են հաջողության հասնել անգամ այսօրվա անկայուն շուկայում», – ասել է Աբրահամյանը։

Նշենք, որ Ռաֆայել Աբրահամյանն ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, ունի ՌԴ ֆինանսական ակադեմիայի մագիստրոսի կոչում և HEC Paris բիզնես-դպրոցի Master of Science in Finance աստիճան։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Պաշտոնապես հայտարարում եմ. Հայ-Ռուսական համալսարանում կոռուպցիա չկա, և երբևիցե չի՛ եղել»

«Տիկնայք և պարոնայք գրանտատուներ, գրանտաորսներ և գրանտակերներ, չհամարձակվեք այլևս ստվեր գցել Հայաստանյան համալսարանական հանրության վրա»

Պարկ Չոն Հի. Կորեական տնտեսական հրաշքի դաժան հայրը

Նախագահ-բռնապետ, տարեկան 350 աշխատանքային օր և պլանային տնտեսություն։ Խոսքը ոչ թե Հյուսիսային, այլ Հարավային Կորեայի մասին է:

Մահացել է Լևոն Հայրապետյանը

Հոկտեմբերի 18-ին՝ լուսադեմին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը