Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Վերադարձ լուրերի բաժին

17:29 , 16 Սեպտեմբեր 2021

«Առաջնորդության դպրոցի» հրավերով՝ հատուկ դասընթացի շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ուսանողներին ներկայացրել է իր փորձն ու գիտելիքները՝ գործարար առաջնորդության ու կառավարման ոլորտներում:

2

Դասընթացի մասնակիցների մեծ մասը ունի բուհական կրթություն և արդեն իսկ աշխատում է մասնագիտական ոլորտում: Ուստի, թեմատիկ քննարկումը բավական խորացված էր. այն շոշափում էր առաջնորդության ու կառավարման հմտությունների լայն շրջանակ և գործնական կիրառման հնարավորություններ ու օրինակներ:

2

Ռալֆ Յիրիկյանը անդրադարձել է «առաջնորդություն» և «կառավարում» հասկացություններին և ապա՝ անցել գործարար կառավարման սկզբունքների ներկայացմանը՝ հիմնվելով անձնական փորձի վրա: Առաջնորդության ու կառավարման հիմնական սկզբունքներն ու գործիքակազմը նա հիմնականում ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի հաջողված գործունեության օրինակներով:

2

«Վիվա-ՄՏՍ-ի գործունեությունը՝ հեռահաղորդակցության ու թվային համալիր ծառայություններ մատուցող կենսունակ ու օրինակելի ընկերություն ստեղծելու հաջողված փորձը, ձեռքբերումներն ու դժվարությունները, ձևավորել են մեծ փորձառություն, որը մենք վերածել ենք գիտելիքի և կիսում ենք ապագայի առաջնորդների հետ», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

3

Ռալֆ Յիրիկյանը ուսանողների ուշադրությունը հրավիրել է սխալվելու բարձր հավանականության վրա՝ նշելով, որ ոչ մի դեպքում չպետք է վհատվել և որ սխալը սովորելու կարևոր նախապայման է ու շատ հաճախ նաև՝ նոր հնարավորություն. «Սխալներից խուսափելու վախը հաճախ հանգեցնում է անվճռականության ու կամային որոշումներ կայացնելու անհնարինության, ղեկավար թիմին թույլ չի տալիս արագ գործել, իսկ անձնակազմին պահում է անորոշության մեջ: Առհասարակ, նորարար որևիցե գաղափար իրագործելու ուղին հեշտ չէ ու ռիսկային է, և դա տնտեսական գործունեության օրինաչափություններից է: Սխալներ գործել են հաջողակ շատ գործարարներ՝ ողջ աշխարհում: Սակայն, միևնույն ժամանակ, որպես որոշում կայացնող՝ կառավարիչը պետք է կարողանա ընդունել իր սխալը, չպետք է մեղադրի ուրիշներին ու պետք է կարողանա դասեր քաղել»:

5

Ռալֆ Յիրիկյանը խոսել է նաև կառավարման համակարգերի շարունակական զարգացման մասին. «Աշխարհը փոխակերպվում է կայծակնային արագությամբ, նորարար գաղափարների պահանջն աճում է էլ ավելի արագ, և առաջինը լինելու համար կարևոր է հասկանալ, թե որքանո՞վ է ընկերությունը համահունչ ժամանակի կարիքներին ու նոր միտումներին: Իսկ նման փոփոխություններին համընթաց քայլելու համար ներդրումներն ու նորագույն բարձր տեխնոլոգիական համակարգերն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են: Անհրաժեշտ է փոխակերպել կառավարման համակարգերը: Վիվա-ՄՏՍ-ում մենք իրականացնում ենք կառուցվածքային վերափոխումներ, աշխատում ենք «Agile» մեթոդաբանության ներդրման ուղղությամբ, ինչպես նաև արդիականացնում ենք գործառնական համակարգերը»:

7

Ռալֆ Յիրիկյանի կարծիքով՝ առաջնորդության կարևոր հատկանիշ է նաև ճգնաժամային կառավարումը, արագ արձագանքումն ու հասանելիությունը:

9

Բանախոսի համոզմամբ՝ պետք է կառավարել՝ օրինակ ծառայելով: «Առաջնորդ դառնալու առաջին քայլերից է աշխատավայրում նախաձեռնող լինելը: Խուսափե՛ք «կոմֆորտի գոտում» գտնվելուց, ընտրե՛ք անկայուն իրավիճակներն ու միջավայրերը, չարչարվե՛ք, մտածե՛ք և լուծումներ փնտրե՛ք, տեսե՛ք այն բացերը, որ պետք է լրացնել: Նայե՛ք առաջ, հաշվարկե՛ք քայլերը: Սովորե՛ք լինել ռազմավար»,- ասել է Յիրիկյանը:

8

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը. «Պետք է կարողանաք երազել ու ձգտել, պետք է զարգացնեք կամային հատկանիշներ, պետք է օրուգիշեր աշխատեք մասնագիտական ու անհատական անհրաժեշտ որակների զարգացման ուղղությամբ, որպեսզի հասնեք երազանքի իրականացմանը»,- ամփոփել է Ռալֆ Յիրիկյանը:

Գանձաքարում կիսակառույցի խնդիր կլուծվի

Երկուսենյականոց կիսակառույց, կոմունալ հարմարությունների բացակայություն, վառարանի ծխից սևացած պատեր, բազմաթիվ հոգսեր և դրանք լուծելու անորոշություն…

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության: