Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռազմական ծախսերը ոչ թե բեռ, այլ զարգացման հնարավորություն պետք է լինեն տնտեսության համար

Վերադարձ լուրերի բաժին

21:29 , 21 Մայիս 2019

Տնտեսական հեղափոխությանը նվիրված համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձին անդրադարձել է ռազմարդյունաբերության թեմային: Նա ընդգծել է, որ ռազմական ծախսերը Հայաստանի բյուջեի վրա բավականին ծանրակշիռ տեղ ունեն: Վարչապետը համաձայն է եղել այն դիտարկման հետ, թե մենք պետք է այնպես անենք, որ այդ ծախսերը ոչ թե բեռ լինեն, այլ հնարավորություն՝ տնտեսության զարգացման համար մեխանիկայի և այլ ոլորտներում: «Այս նկատառումով է, որ մենք ՀՀ-ում ստեղծում ենք Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, որի խնդիրը պետք է լինի հենց այսպիսին. մենք պետք է փորձենք մեր ունեցած հենքի վրա, էական չէ հենքն ինչպիսին է, կառուցել ահա այդպիսի կառուցվածք, որտեղ կկարողանանք իսկապես մեր զինված ուժերին ժամանակակից չափանիշներին համապատասխանող արտադրանք առաջարկել, բայց նաև մեր նպատակակետը, ինչպես ընդհանուր տնտեսության համար, պետք է լինի արտահանումը, ինչը շատ կարևոր ուղղություն է»,- ասել է ՀՀ վարչապետը:

_TM_2662

Ըստ նրա՝ մեր երկրի նպատակակետը պետք է լինի արտահանումը: «Ընդհանուր առմամբ, լավ լուրն այն է, որ 21-րդ դարում տնտեսության առաջատար շարժիչ ուժը դարձել են տեխնոլոգիաները: Ինչո՞ւ է սա մեզ համար լավ լուր, որովհետև տեխնոլոգիաներն այն միջոցն են, որոնք կարող են օգնել մեզ հաղթահարել մեր տրանսպորտային և այլ բազմաթիվ սահմանափակումներ:

Համացանցում վերջին 20 տարվա ընթացքում աշխարհի տնտեսության առաջատար 20 ընկերությունների մասին հոլովակ է պտտվում և դրան հետևելով տեսնում ենք, որ եթե, օրինակ, 25 տարի առաջ աշխարհի ամենաառաջատար, թանկարժեք 20 ընկերություններն այն ընկերություններն էին, որոնք տիրապետում էին նավթի, գազի կամ որևէ նյութական միջոցի, ապա այժմ դա փոխվել է և փոխվել է այնպես, որ հիմա աշխարհի առաջատար ամենահարուստ 20 ընկերությունները նրանք են, որոնք հիմնված են նախկինում բնության մեջ գոյություն չունեցող երևույթների վրա»,- փաստել է Նիկոլ Փաշինյանը:

Գիտաժողովի նպատակն է՝ մշակել հիմնավոր երաշխավորություններ երկրի տնտեսության ժամանակակից տեխնոլոգիական հիմքով արագ առաջընթացի, դրա կառուցվածքի արդիականացման, թողարկվող արտադրանքի միջազգային մրցունակության բարձրացման, դրա հիման վրա հումքի փոխարեն մշակող արդյունաբերության գիտատար արտադրանքի արտահանման, երկրի վճարային հաշվեկշռի բարելավման համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հարկ վճարողների կարծիքը հարկային վարչարարության վերաբերյալ դրականորեն փոխվել է

Բիզնեսի հետ փոխհարաբերություններն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել են հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտը, տեսակները, ժամկետները և տրամադրման ձևերը:

ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային երեք մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Այս պահին Եվրամիությունը ՀՀ կառավարության հետ քննարկում է նաև համայնքների աջակցության ծրագիր:

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 86.5 մլն ԱՄՆ դոլար: