Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Վերադարձ լուրերի բաժին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՀՀ ԱԺ կողմից 2020թ. հոկտեմբերի 21-ին ընդունվել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որով սահ¬մանվել են հարկային արտոնություններ: Օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապա¬րակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերու¬թյուն¬ների վրա:

Արտոնությունները վերաբերում են ռազմական դրության ժամա¬նա¬կա¬¬¬հատ¬վածում ՀՀ պաշտպանության, արտա¬կարգ իրավիճակների, տարած¬քային կառա¬վար¬ման և ենթակա¬ռուց¬վածք¬¬¬ների, բարձր տեխնոլոգիական արդյու¬նա¬բե¬րության և (կամ)¬ առողջա¬պա¬հու¬թյան նախա¬¬րարություններին ապրանք¬ների անհա¬տույց (նվիրատվությամբ) մատա¬¬կա¬րա¬րումներին՝

1) ռազմական դրության ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություն¬ներից Կառավարության սահմա¬նած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից, ակցի¬զային հարկից և բնապահպանական հարկից, եթե այդ ապրանքներն անհա¬տույց (նվի¬րատվու¬թ¬յամբ) մատա¬¬կա¬րա¬րվում են վերոնշյալ նախարարություններին,

2) ռազմական դրության ժամանակահատվածում Կառավարության սահմանած ցանկում ներառված ապրանքների անհա¬տույց (նվիրատվու¬թյամբ) մատա¬¬կա¬րա¬րման գործարքներին վերագրվող ձեռքբերումների մասով ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման՝ ԱԱՀ վճարողներն այդ ձեռք¬բերումների մասով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումներ և (կամ) վերաձևակերպումներ չեն կատարում,

3) օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 10 օրվա ընթացքում Կառավարությունը կսահմանի ապրանքատեսակների ցանկը, որոնց մասով պետք է կիրառ¬վեն նշված կարգավորումները, իսկ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև ցանկի սահմանումը դրանք կիրառվելու են ՀՀ պաշտպանության, արտա¬կարգ իրավի¬ճակ¬ների, տարած¬քային կառավար-ման և ենթա¬կա¬ռուց¬վածք¬¬¬ների, բարձր տեխնոլո¬գիա¬կան արդյու¬նա¬բե¬րության և (կամ)¬ առողջա¬պա¬հու¬թյան նախա¬¬րա¬րութ¬յուն¬ներին անհա¬տույց (նվիրատվությամբ) մատակարա¬-րված բոլոր ապրանք¬ների մասով,

4) ապրանքների անհա¬տույց (նվիրատվությամբ) մատա¬կարա¬¬րումների փաստը հավաստվում է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ նոտարների կողմից սահմանված կարգով դուրս գրված` ստացող նախարարության կողմից վավերացված հաշիվ վավերագրերով, իսկ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզի¬կական անձանց մասով՝ կողմերի միջև օրենս¬¬դրու¬թյամբ սահմանված կար¬գով կազմված այլ փաստա¬թղթե¬րով,

5) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ռազմա¬կան դրության ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության, արտա¬կարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթա¬կա¬ռուց¬վածք¬¬¬ների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ)¬ առողջա¬պա¬հու¬թյան նախա¬¬րարություններին անհա¬տույց (նվիրատվությամբ) մատա¬կարա¬¬րվող դրոշմավորման ենթակա ապրանքներն ակցի¬զային դրոշմանիշներով կամ դրոշմա¬պիտակ¬¬ներով դրոշմավորման ենթակա չեն: Ռազ¬մա¬¬կան դրության ժամանա¬կահատ¬վա¬ծում դրոշմավորված ապրանք¬ներ հանձնելու դեպ¬քում դրա վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում անհա¬տույց (նվի¬րատվությամբ) մատակարա¬¬րումների փաստը հավաստող փաստաթղթում։

Օրենքով սահմանված կարգավորումների կիրառման առումով Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետու¬թյուն-ներից ապրանքների ներմուծման մա¬սով մինչև ապրանքները ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառ¬յալ հարկային մարմին պետք է ներկայացվեն`

-կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճար¬ման մասին հայտարարություն,

-անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց կողմից ներմուծման հարկային հայտարարագիր Կառավարության 13.02.2020թ. N171-Ն որոշմամբ սահման¬ված ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցող ապրանքների մասով։

Ապրանքների ներմուծման մասով արտոնության կիրառումը հիմնավորելու նպատակով հարկային մարմին ներկայացվող ներմուծման հարկային հայտա¬րա¬րագրին անհրա¬ժեշտ կլինի կցել հարկ վճարողի կողմից սահ¬ման¬ված կարգով դուրս գրված (կազմված)` ստացող նախարարություն կողմից վավերացված հաշվարկային փաստաթուղթը:

Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնում աշխատանքային կարգով օժանդակել հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց՝ արտոնության կիրառման շրջանակում հայտարարագիր ներկայացնելու կարգի և պայմանների հետ կապված բոլոր հարցերում:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

ԵՏՀ-ում ՀՀ-ն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության են արժանացրել ՌԴ և ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները

Նախաձեռնությունն ուղղված է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ու արդիականացման նոր հնարավոր մոտեցումների մշակմանը:

Ռուսաստանը բացել է սահմանը ԵԱՏՄ երկրների մեծամասնության համար

Հայաստանի մասով այսպիսի որոշումը հավանաբար պայամանավորված է կորոնավիրուսի տարածման առկա իրավիճակով։