Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ջրվեժում ինժեներական քաղաք կստեղծվի՝ պետության և National Instruments-ի համագործակցության արդյունքում

Վերադարձ լուրերի բաժին

14:27 , 08 Սեպտեմբեր 2017

Հայաստանի կառավարությունը քննարկում է ինժեներական քաղաք ստեղծելու գաղափարը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը հույս է հայտնել, որ ինժեներական քաղաքի ստեղծման մեկնարկի մասին կհայտարարվի մոտակա ժամանակահատվածում:

«Խոսքը Ջրվեժի ինժեներական քաղաքի մասին : Արդեն տեղը որոշված է, հիմա լուծվում են հողերի հատկացման հարցերը: Այն լինելու է հայկական ստարտափերի էկոհամակարգ: Այս պահին շուրջ 17 ստարտափ կազմակերպություններ կան, որոնք պատրաստ են ստեղծել այդ քոթեջային քաղաքը: Դրանք ունենալու են առանձին մասնաճյուղեր»,- ասել է Տարասյանը:

Նա տեղեկացրել է, որ ստեղծվելիք ինժեներական քաղաքում լինելու է ինկուբատորի վարչական շենք, և այն ստարտափ կազմակերպությունները, որոնք կզբաղվեն ինժեներինգով, սակայն ունակ չեն լինի մի քանի հարյուր հազար դոլար հատկացնել և վարչական շենք կամ լաբորատորիա կառուցել, կարող են տեղ վարձել ինկուբատորում և օգտվել սարքավորումներից, որոնք արդեն տեղադրված են լինելու ինժեներական քաղաքում: Սա շատ կարևոր է, քանի որ ինժեներինգով զբաղվելը պահանջում է լուրջ գումարների և տեխնոլոգիաների ներդրում, իսկ հատկապես նոր ստեղծվող կազմակերպություններն այդ գումարները չունեն: Ստեղծվելիք ինժեներական քաղաքը իր ողջ ենթակառուցվածքներով կծառայի ստարտափերին»,- մանրամասնել է փոխնախարարը:

Էմիլ Տարասյանը հստակեցրել է, որ ինժեներական քաղաքը ստեղծվելու է պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում: Պետությունն այս հարցեում կհամագործակցի National Instruments կազմակերպության հետ: Ներդրումները կկատարվեն 50/50 սկզբունքով: «Այսինքն, որքան ներդրում կատարի պետությունը, նույնքան էլ պետք է կատարի National Instruments կազմակերպությունը»,- նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը:

Ստեղծվելիք ինժեներական քաղաքում կտեղակայվի նաև Philip Moris ընկերության առևտրի կենտրոնը: Էմիլ Տարասյանը նկատում է, որ ի տարբերություն ՏՏ ոլորտի, որտեղ ավելի հեշտ է մեկ կազմակերպության համար ստեղծել որևէ արտադրանք և նույնիսկ արտահանել դա, ապա ինժեներինգում դա շատ բարդ է անել, ուստի ինժեներական քաղաքը լավ հնարավորություն կլինի, որպեսզի տարբեր կազմակերպություններ հավաքվեն մեկ վայրում և կարողանան համատեղ ուժերով որևէ արտադրանքի սկիզբ դնել: Տարասյանի գնահատմամբ` Հայաստանի համար շատ լուրջ ձեռքբերում կլինի, եթե այդ կազմակերպությունները կարողանան գոնե մեկ արտադրանք ունենալ և դրանով ներկայանալ աշխարհին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]

Կընդլայնվեն մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները

«Սրանով մենք փաստորեն բարձրացնում ենք վարկի վերին սահմանաչափը և երեք տոկոսային կետով իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը: Սա միանշանակ բարենպաստ փոփոխություն է մեր ուսանողների համար»,- Նիկոլ Փաշինյան:

Դատվածություն ունեցողները չեն կարող լինել որոշ ֆինանսական գործառույթ իրականացնող կազմակերպությունների ղեկավարներ

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորման համաձայն՝ խնդրին այն է, որ ԿԲ կողմից լիցենզավորվող որոշ սուբյեկտների համար նախատեսված չեն դրանց ղեկավարների և նշանակալից մասնակիցների նկատմամբ հանցագործության համար դատվածություն չունենալու վերաբերյալ պահանջներ: Օրինագծերի […]