Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ջրառ» ՓԲԸ-ն իրեն պատկանող գույքը վարձով է տվել, վարձակալն էլ գրավադրել ու վարկ է ստացել. ՀՔ հետաքրքիր բացահայտումներից

Վերադարձ լուրերի բաժին

15:34 , 24 Հունիս 2019

ՀՀ Ազգային ժողովն այսօր քննարկում է Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։

Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության է ենթարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեն, և դրա շրջանակներում ստուգել է «Ջրառ» ՓԲԸ-ն։

ՀՔ հաղորդման մեջ ներկայացված են դրա վերաբերյալ առավել ուշագրավ փաստերը։

Օրինակ, նշված է, որ «Ջրառ» ՓԲԸ-ին պատկանող գույքը հանձնվել է վարձակալության՝ չպահպանելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները, իսկ վարձավճարները սահմանվել են կամայականորեն։

Մասնավորապես, Վերնաշենի պոմպակայանը վարձակալության է տրամադրվել «Գրին Էներջի կոնցեռն» ՍՊԸ-ին՝ ամսական 220 հազար դրամով։ Վերջինս էլ այդ պոմպակայանը գրավադրել է՝ ստանալով համապատասխան վարկային գիծ։

Իսկ Հեր-Հեր ջրամբարը վարձակալությամբ է տրամադրվել «Յագուար կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ին ամսական ընդամենը 20 հազար դրամով՝ ձկնաբուծության նպատակով։
Նշվում է նաև, որ Հեր-Հեր ջրամբարից 2 ՀԷԿ-երի համար էներգետիկ նպատակով 2017թ. և 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բաց է թողնվել 40.5 մլն խմ ջուր, որի դիմաց «Ջրառ» ՓԲԸ-ն ստացել է ընդամենը 3 մլն դրամ (մատակարարված ջրի ինքնարժեքը կազմել է շուրջ 93 մլն դրամ)։

Զեկույցում այլ փաստեր ևս կան։ Ընդհանուր առմամբ, համապատասխանության հաշվեքննության մասով տրվել է «ոչ լիարժեք եզրահանգում» կարծիք։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։