Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ջրառ»-ում հայտնաբերվել են երկու միլիարդ դրամից ավելի խախտումներ և թերություններ

Վերադարձ լուրերի բաժին

00:08 , 12 Դեկտեմբեր 2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում: Ուսումնասիրությունն իրականացվել է 2014-2018 թվականներն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ: Արձանագրվել են 2,103,987.7 հազ. (երկու միլիարդ հարյուր երեք միլիոն ինը հարյուր ութսունյոթ հազար յոթ հարյուր) դրամի խախտումներ և թերություններ։ Պարզվել է, որ գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում առանց աշխատանքների կատարման ծախսը հիմնավորող փաստաթղթերի՝ թերությունների և կատարողական ակտերի, կատարվել են 1,001,433.3 հազ. (մեկ միլիարդ մեկ հազար չորս հարյուր եռեսուներեք հազար երեք հարյուր) դրամի չհիմնավորված և անարժանահավատ ծախսեր: Ընկերության պայմանագրային աշխատակիցների անվամբ հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի համաձայն դուրս է գրվել, սակայն այդ անձանց չի վճարվել 40,758.8 հազ. (քառասուն միլիոն յոթ հարյուր հիսունութ հազար, ութ հարյուր) դրամի աշխատավարձ:

Ընկերությունը 318,618.0 հազ.խմ ոռոգման ջուրը իրական ծավալներով չհաշվառման արդյունքում պակաս է հաշվարկել և ջրի կառավարման համակարգում հասույթ չի ձևավորել 321,804.0 հազ. դրամ: էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցության փոխհատուցման համար «Ջրառը» ՀՀ պետական բյուջեից պահանջել և ստացել է ավելի քան 386,725.5 հազ. (երեք հարյուր ութսունվեց միլիոն յոթ հարյուր քսանհինգ հազար, հինգ հարյուր) դրամ: Խախտելով հաստատված ոռոգման ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները՝ ջրի կորուստի ծավալների ընդունելի մակարդակներից գերազանցել են 90,372.8 հազ. մ³-ով, որը ջրտուքի դեպքում դրամային արտահայտությամբ կազմում է 204,590.6 հազ. (երկու հարյուր չորս միլիոն հինգ հարյուր ինսուն հազար, վեց հարյուր) դրամ: Անարդյունավետ կառավարման արդյունքում ընդհանուր 1,145.0 հազ.կվտ էլ.էներգիայի ավել ծախս է կատարվել 44,105․4 (քառասունչորս միլիոն հարյուր հինգ հազար չորս հարյուր) հազ. դրամի չափով, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից նույն գումարի չափով ավելի սուբսիդիայի գումար է ստացվել։

PVTS_DSC_0009

Ընկերության որոշ աշխատակիցներ բացակայել են Հայաստանից, սակայն այդ ընթացքում նրանց վճարվել է աշխատավարձ՝ 11,897.6 հազ. (տասնմեկ միլիոն ութ հարյուր ինսունյոթ հազար վեց հարյուր) դրամի չափով։ Ընկերության կողմից առանց սկզբնական հաշվառման փաստաթղթերի դուրս են գրվել 55,242.1 հազ. (հիսունհինգ միլիոն երկու հարյուր քառասուներկու հազար, հարյուր) դրամ սկզբնական արժեք ունեցող թվով 36 հիմնական միջոցներ, որոնց դուրսգրումն իրականացվել է առանց շուկայական արժեքի գնահատման և դրանց վերաբերյալ չեն կազմվել հիմնական միջոցների շահագործումից հանման ակտեր։ 2014 թվականի գույքի փոխանցման ակտի և 2017 թվականին կատարված գույքագրման տվյալների համաձայն` առկա է 5,097.6 հազ. (հինգ միլիոն ինսունյոթ հազար վեց հարյուր) դրամի խողովակաշարի պակասուրդ և 407.2 հազ. (չորս հարյուր յոթ հազար երկու հարյուր) դրամի խողովակաշարի ավելցուկ:

ՀՀ կառավարության որոշմամբ դրամաշնորհի ծրագրի շրջանակներում Ընկերությանը տրամադրված գումարից չի ծախսվել 26,668.7 (քսանվեց միլիոն վեց հարյուր վաթսունութ հազար յոթ հարյուր) հազ. դրամ, որը ուսումնասիրություն իրականացնող խմբի պահանջով վերադարձվել է ՀՀ պետական բյուջե:¬ Ընկերությունն Ապարանի ջրամբարից բաց է թողել 5,204.9 հազ․խմ չհաշվառված ջուր, որը ինքնահոս եղանակով ոռոգման ջրի մատակարարման 1․01 դրամ սակագնով հաշվարկելիս կազմում է 5,256.9 (հինգ միլիոն երկու հարյուր հիսունվեց հազար ինը հարյուր) հազ․ դրամ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բեռլինը նույնպես կունենա Թումո կենտրոն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը:

Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին

Անդրադարձ է կատարվել Երևանի և մարզային քաղաքների կայուն զարգացման, էներգետիկ ոլորտի, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, ինչպես նաև մասնավոր հատվածում իրագործվող և նախանշվող ծրագրերին։

Հանդիպում ԵՄ պատվիրակության հետ

ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը նախարարությունում հանդիպել է ԵՄ պատվիրակության հայաստանյան ներկայացուցչության անդամների հետ: Պատվիրակությունը գլխավորել է Վասիլիս Մարագոսը: