Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ջոյս Նալտաչյան-Պողոսյան. Սպիտակ տան աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դեմքեր

11:57 , 12 Ապրիլ 2017

Ջոյս Նալտաչյանի (ամուսնու կողմից՝ Պողոսյան) լուսանկարների մեծ մասը, որ արվել է ԱՄՆ Սպիտակ տանը աշխատելիս, կարելի է գտնել Ամերիկայի ժամանակակից պատմության մասին բազմաթիվ պարբերականներում, ԱՄՆ 5 նախկին նախագահների գրադարաններում և Սպիտակ տան արխիվներում:

Ծագումով հայ ամերիկացի լուսանկարիչը ամենատարբեր լուսանկարների հեղինակ է, որոնք պատմում են ԱՄՆ-ի պատմության ամենաառանցքային իրադարձությունների և միջազգային հարաբերությունների մասին 1980-ականների վերջից մինչև մեր օրերը:

Ջոյսը ծնվել է ծագումով հայ լիբանանցի հայտնի լուսանկարիչ Գերրի (Հարութ) Նալտաչյանի ընտանիքում, որը 1958թ. Բեյրութից տեղափոխվել է Ամերիկա: Վաղ տարիքից Ջոյսն ու նրա եղբայրները՝ լուսանկարիչներ Հայկ և Նշան Նալտաչյանները, սովորում են լուսանկարչության արվեստն ու իրենց հոր հետ պտտվում ոչ միայն Ամերիկան, այլև աշխարհի տարբեր երկրները:

Արդեն ավագ դասարաններում Ջոյսը հնարավորություն է ստանում ստաժորություն անցնել Սպիտակ տանը, իսկ այն ավարտելուց հետո սկսում է աշխատել նախագահական վարչակազմում:

Սպիտակ տանը իր 30-ամյա կարիերայի ընթացքում Ջոյսը անհամար լուսանկարներ է արել: Նրա պորտֆոլիոյում կան այնպիսի պատմական լուսանկարներ, ինչպիսիք է Միխայիլ Գորբաչովի հանդիպումը Ջորջ Բուշ-Ավագի հետ 1990թ., ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի և Հիլարիի հուզիչ լուսանկարը սկանդալի ժամանակ, որը կապված էր Մոնիկա Լևինսկու հետ, Բուշ-Կրտսերի լուսանկարները իրաքյան արշավի ժամանակ:

2009թ. հունվարին Սպիտակ տնից հեռանալուց առաջ Բուշ-Կրտսերը գրում է իր միակ երախտագիտական նամակը, որը հասցեագրված է եղել Ջոյսին:

Նալտաչյան-Պողոսյանը աշխատել է նաև ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի և նրա ընտանիքի հետ: ԱՄՆ նախկին նախագահի բազմաթիվ վառ և հանպատրաստից լուսանկարներ մտահղացել է հենց նա, իսկ Միշել Օբաման նրան է վստահել իր ամենաառաջին լուսանկարը՝ որպես առաջին տիկին:

Նալտաչյան-Պողոսյանը ակտիվորեն մասնակցել է Միշել Օբամայի ֆոտոկերպարի ստեղծմանը, որը դարձավ ամենահաջողվածը ԱՄՆ պատմության մեջ ամենաառաջին տիկինների շարքում:

Հենց Ջոյսին 2009թ. պատիվ բաժին ընկավ Սպիտակ տանը լուսանկարել ԱՄՆ 5 նախագահներին՝ Ջիմմի Քարտերին, Ջորջ Բուշ-Ավագին, Բիլ Քլինթոնին, Ջորջ Բուշ-Կրտսերին ու Բարաք Օբամային:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախագահ ընտրվելուց հետո լուսանկարիչը թողել է Սպիտակ տան պաշտոնական լուսանկարչի պաշտոնը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռիմա Կազումյան. EMPORIO ARMANI-ի միակ հայուհին

Իտալիայում Ռիման հնարավորություն է ստացել մասնակցել լավագույն ուսանողների մրցույթին, որտեղ նրան նկատել են ու հրավիրել Frankie Morello ընկերություն՝ ստաժորություն անելու, այնուհետ Emporio Armani

Ցարական Ռուսաստանի ամենահարուստ հայը՝ Սեմյոն Աբամելեք-Լազարև

Սեմյոն Աբամելեք-Լազարևի կարողությունը գնահատվել է 44 մլն ռուբլի, ինչի շնորհիվ ընդգրկվել է ռուսական կայսրության ամենահարուստ մարդկանց եռյակում

«Մենք ամեն օր պայքարում ենք՝ ապագայի համար». Alibaba-ի հիմնադիր

Ջեք Ման Դավոսում պատասխանել է լրագրողների հարցերին