Invalid username or password
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, կարող է աշխարհի առաջին տրիլիոնատերը դառնալ։ Վերջին 5 տարում Բեզոսի կարողությունը միջինում աճել է 34%-ով։ Նրա կարողությունն անընդմեջ աճում է։ Ըստ կանխատեսումների` 2026-ին այն կհասնի տրիլիոնի։ Կարանտինի պայմաններում Amazon-ի պահանջարկը կտրուկ աճել է։ Ընկերության եկամուտը 1 եռամսյակում կազմել է $75,5 մլրդ։
2020-ի ապրիլին Բեզոսը, շատ տարիներ անց, վերադարձավ Amazon-ի ամենօրյա կառավարման՝ պանդեմիայի պատճառով առաջած պահանջարկի կտրուկ աճի պայմաններում։ Մինչ համավարակը նա քիչ էր լինում Սիեթլի կենտրոնակայանում։ Այդ ընթացքում Amazon-ը չեղարկեց զեղչերն ու փոխեց կայքը՝ ավելի քիչ վաճառելու համար, քանի որ չէր կարողանում ապահովել բոլոր պատվերները։ Մարտի վերջին ընկերությունը 175,000 նոր աշխատակից է վարձել։ Բեզոսն աշխատանքի է հրավիրել բոլորին, ում ազատել էին ռեստորաններից և բարերից։
Panarmenian.net
Դիտումներ 1888
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: