Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ջեֆ Բեզոսը 15 րոպեում հարստացել է 13,2 միլիարդ դոլարով

Վերադարձ լուրերի բաժին

11:38 , 31 Հունվար 2020

Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը 15 րոպեում ավելացել է 13,2 միլիարդ դոլարով, հայտնում է Bloomberg գործակալությունը: Ըստ Ֆորբսի՝ Բեզոսի կարողությունն աճել է 12,8 միլիարդով: Պատճառը եղել է հունվարի 30-ին ընկերության բաժնետոմսերի՝ 12 տոկոսով թանկացումը (մինչև 2,1 հազար դոլար): Տեղեկությունների համաձայն` աճը բացատրվում է ընկերության հաջող եռամսյակային հաշվետվությամբ, որը լիովին տարբերվել է վերլուծաբանների կանխատեսումներից: Ֆորբսի տվյալով՝ ընկերության կապիտալիզացիան աճել է 100 միլիարդով, իսկ շուկայական արժեքը՝ անցել 1 տրիլիոն դոլարի շեմը:

Amazon ընկերության զեկույցի համաձայն` ընկերության շահույթը կազմել է 87,4 միլիարդ դոլար, մեկ բաժնետոմսի համար շահույթը` 6,47 դոլար, այն դեպքում, երբ փորձագետները յուրաքանչյուր բաժնետոմսի համար 4,11 դոլար շահույթ էին ակնկալել: Այժմ Բեզոսի կարողությունը կազմում է 129,5 միլիարդ դոլար: Ֆորբսի վարկածով՝ նրա կարողությունը 128,9 միլիարդ է: Միևնույն ժամանակ, Bloomberg Billionaires Index վարկանշում այս փոփոխությունները կարտացոլվեն ուրբաթ առևտրի ավարտից հետո: Ընկերությունն ակնկալում է, որ այս տարվա առաջին եռամսյակում իր հասույթը կավելանա 16-22%-ով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջեֆ Բեզոսը կրկին գլխավորել է Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Այդ պահին նա 115,5 միլիարդ դոլար կարողությամբ առաջ է անցել Louis Vuitton Moеt Hennessy ընկերության նախագահ Բեռնար Առնոյից, որի կարողությունը գնահատվում է 112,9 դոլար:

B4b.am, Tert.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայի գազային «ընկերությունը» Ռուսաստանի հետ

Թուրքիան, գրեթե ամբողջությամբ, հրաժարվել է ռուսական գազից:

ԵՏՀ-ն քննարկել է «Վերին Լարսով» Հայաստանից ապրանքների մաքսային հսկողության հարցերը

Առաջարկվում է նաև միջոցառումները բաժանել ըստ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ փուլերի:

Պարենային մթերքների գնային ինդեքսը հուլիսին աճել է

Կարագի և պանրի նկատմամբ պահանջարկը ևս ավելացել է, սակայն մնում է ցածր նախահամաճարակային մակարդակից։ Շաքարավազի գները բարձրացել են 1,4 տոկոսով։