Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ջերմուկի և հարակից համայնքների մի շարք բնակիչներ բաց նակամով դիմել են վարչապետին

Վերադարձ լուրերի բաժին

16:46 , 29 Հունիս 2018

Ջերմուկի, Գնդեվազի, Գորայքի, Սարավանի, Վայքի և Եղեգնաձորի բնակիչներն Ամուլսարի հանքի հետ կապված բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետին և կառավարությանը: Դրանում մասնավորապես ասված է:

«Արդեն 10-ը տարի է «Լիդիան Արմենիա» ընկերությունը գործունեություն է ծավալում մեր համայնքներում, և մենք հասցրել են տեսնել ընկերության պատասխանատու գործունեությունը, հոգատար վերաբաերմունքը՝ բնապահպանական խնդիրների և շրջակա համայքների նկատմամբ: Կարող ենք վստահաբար ասել, որ այսպիսի մանրամասն պլանավորված և որակյալ աշխատանք,  բոլորովին նոր եղանակներով ու մեթոդներով՝ Հայաստանում գոյություն չի ունեցել։

Եթե մեր համայքում, մեր սարում հայտնաբերելվել է ոսկու պաշար, և դա երբևիցե պետք է կորզվի, ապա մենք պնդում ենք և պահանջում, որ դա արվի այնպիսի ընկերության կողմից, ինչպիսին Լիդիան Արմենիան է, որը հետևում է բոլոր չափանիշներին և ունի այնպիսի հեղինակավոր ներդրողներ, ինչպիսիք են Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկը։ Ընկերության գործնեության ազդեցության շնորհիվ մեր համայնքներում փոխվել է անգամ վերաբերմունքը բնության, կենդանական աշխարհի ու բույսների նկատմամբ, փոխվել է գյուղացիների վերաբերմունքը աշխատանքի անվտանգության և առողջ կենսակերպի նկատմամբ։

Համայնքներում սկսել են սովորել անգլերեն, ու զարգանում են հանքում աշխատելու մասնագիտությունները։ Մեր կյանքը փոխվում է այն դեպքում, երբ դեռ շահագործումը չի սկսվել, այլ միայն հետախուզական աշխատանքներ ու շինարարություն է իրականացվել։ Մենք գտնում ենք, որ մեզ համար մեծ հաջողություն է, որ մեր կողքին հայտնաբերվել են ոսկու պաշարներ, և դա որոշ մարդիկ թող չներկայացնեն, որպես անհաջողություն մեր համայնքների համար, որոնք այսօր այս հեռու մարզերի ամենաարագ զարգացող համայքներն են դարձել՝ բազմաթիվ սոցիալական ծրագրերի ու հանքում աշխատող մարդկանց շնորհիվ։

Արդեն 3-րդ անգամ Ջերմուկի մի խումբ քաղաքացիների, նաև այլ մարզերից եկած անծանոթ մարդկամց կողմից փակվում են Ամուլսարի հանք տանող ճանապարհները՝ խոչընդոտելով հանքի բնականոն շինարարական աշխատանքներին, և  պահանջում են, որ այստեղ ոչ մի դեպքում չպետք է հանք լինի։ Եթե հանքը կարելի է անվտանգ շահագործել, ինչո՞ւ պետք է մենք շարունակենք աղքատ ապրել, գործազուրկ մնալ ու չօգտվել այն հարստությունից, որը մեզ տվել է բնությունը։ Համայնքը հակառակը՝ աշխատանք է պահանջում Լիդիանից, քանի որ ընկերությունն ապահովում է նորմալ աշխատավարձ ու աշխատանքի լավ պայմաններ։ Չի կարելի մեր համայնքը զրկել զարգանալու այսպիսի հրաշալի հանրավորությունից։ Մենք սպասում ենք կառավարության արձագանքին, խնդրում ենք որոշում կայացնել, կատարել Ձեր խոստացած ստուգումները, և վերջնականապես փարատել այդ մտահոգությունները, որպեսզի մարդիկ չունենան ավելորդ մտահոգություններ և միամտաբար չմիանան հատուկ նպատակ հետապնդող այդ մարդկանց։

Ելնելով վերոնշյալից մենք՝ ներքոստորոգրյալներս, մեկ անգամ ևս խնդրում ենք լուծում տալ այս հարցին և թույլ չտալ, որ մի խումբ խանգարի 1500-ից ավելի աշխատակից ունեցող և լիովին օրինական աշխատող ընկերության աշխատանքներին, իսկ մեզ զրկի յուրաքնչյուր օր վաստակելու ու մեր ընտանիքը պահելու մեր աշխատանքից»:

Լուսանկարը՝ Հետք

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2018 թ. Ամերիաբանկն առաջատար դիրքում է եղել ֆակտորինգային գործառնությունների ծավալով

Ամերիաբանկը 2018 թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայում ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը: Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի […]

Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին

Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, առաջարկելով բարձր եկամտաբերություն` 5% տարեկան: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից մեկում: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 20.05.2019թ.-ը: «Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել […]

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]